ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒՆ ՏՏ ՈԼՈՏՆ Է

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒՆ ՏՏ ՈԼՈՏՆ Է

1343

Շենգավիթում գտնվող բանվորի աշխատանքը փառաբանող արձանը 90-ականներին ապամոնտաժվեց: Այսօր բանվորի արձանը կարելի է օնլայն հետ բերել՝  էկրանից այն կողմ աշխատող թիմի մտքի շնորհիվ:

Մեր երկրի տեխնոդեմքերը համոզված են, որ ֆիզիկական աշխատանքին փոխարինելու է գալիս մտքի բանվորությունը։

Ծրագրավորող Դավիթ Քոչարյանն այն կարծիքին է, որ ծրագրային աշխատանք կատարողն է  21-րդ դարի բանվորը։

Այսօր փոխվել է փող աշխատելու ձևն ու ճանապարհը: Կարելի է հարստանալ օնլայն փողերի մայնինգով, «Գահերի խաղը» ֆիլմը նկարելով կամ արտոնյալ գործարար դառնալով:  Ինչպես ամբողջ աշխարհում, մեր երկրում ևս, նոր տեխնոլոգիաներն են ժամանակի առաջատարերը ։

Որակի ապահովման ինժեներ Արթուր Մկրտչյանը ասում է, որ իրենք  փորձում են ստեղծել որակյալ աշխատուժ, Հայաստանը դարձնել որակյալ ինժեներական ծառայություններ տրամադրող երկիր:

Այս ընկերություններում դժվար է գտնել մեկին ով կցանկանար այլ մասնագիտություն ունենալ:

-Երբ  թոշակի անցնելու լինեմ, հնարավոր է ՝ գինեգործությամբ զբաղվեմ,- ասում է ավտոմատացման ինժեներ Սուրեն Ղարագյոզյանը:

Նախորդ տարի ըստ ‹‹Forbes››-ի՝ աշխարհի լավագույն գործատուների եռյակը  IT ոլորտից են եղել՝ ‹‹ GOOGLE ››, ‹‹ MICROSOFT››,  ‹‹APPLE››:  Հիմա այս ընկերությունները մրցում են՝ ով ավելի հարմարավետ պայմաններ կառաջարկի:

Ծրագրավորմամբ զբաղվող ընկերություններում աշխատողների համար լիցքաթափվելու և սթրեսից դուրս գալու հարմար հատուկ պայմաններ են ստեղծվում: Կա մարզասրահ, որտեղ կարող են մարզվել, ինչպես նաև անցակցնել յոգայի և անգլերենի պարապունքներ։

Միջինում 600 հազար դրամ աշխատավարձով  տեխնոոլորտում կարևորը կոդեր գրելն է: Աշխատողները չեն բողոքում, որ բոլոր օրերը աշխատանքային են․ նրանք գոհ են իրենց աշխատանքից:

Արմենուհի Պետրոսյան

5-րդ կուրս

Կիսվել