ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ

1740

Ներկայումս մեր երկրում լուրջ մարտահրավեր է դարձել այն խնդիրը, որ թերի կրթություն ունեցող  ոչ մասնագետները իրականացնում են բարդ աշխատանքներ՝ իրենց վրա վերցնելով մեծ պատասխանատվություն։

  Կան տարբեր մասնագիտություններ, և յուրաքանչյուրը ենթադրում է համապատասխան մասնագիտական կրթություն, հմտություններ, համապատասխան որակավորում։

Մասնագիտությունները կարող են տարբերակվել ըստ իրագործման միջոցների՝

  • Ձեռքի աշխատանքի մասնագիտություններ
  • Տեխնիկական և ձեռքի աշխատանքի մասնագիտություններ:
  • Մասնագիտություններ կապված ավտոմատացված համակարգի կիրառման հետ:

Մասնագիտությունները տարբերակվում են ըստ պայմանների՝ մասնագիտություններ, որոնց պայմանները մոտ են հարմարավետությանը (հաշվապահ, ծրագրավորող և այլն), մասնագիտություններ, որոնց աշխատանքը կատարվում է բաց օդում ցանկացած եղանակի, մասնագիտություններ, որոնցում աշխատանքը կատարվում է արտասովոր պայմաններում (ջրասույզ, հրշեջ, տիեզերագնաց…), մասնագիտություններ, կապված մարդկանց առողջության և կյանքի համար պատասխանատու աշխատանքի հետ (հոգեբան, ուսուցիչ, բժիշկ, հետազոտող..), մասնագիտություններ, կապված էքստրեմալ իրավիճակների կամ աշխատանքի կրկնվող, մոնոտոն պայմանների հետ: Մասնագիտությունները կարող են դասակարգվել նաև ըստ մարդու հոգեկանին ներկայացվող պահանջների:

Այսպիսով, վերևում նկարագրված են մասնագիտություններ, որոնց համար անհրաժեշտ են որոշակի բնածին տվյալներ, բացարձակ մասնագիտական պիտանելիություն և մասնագիտություններ, որտեղ անհրաժեշտ որակների բացակայությունը կարելի է կոմպեսացնել մոտիվացիայի փորձով: Յուրաքանչյուր մասնագետի խնդիրն է պատասխանատվություն կրել սեփական գործունեության նկատմամբ և  բարեխղճորեն կատարել աշխատանքը։ Այս համատեքստում յուրաքանչյուրի խնդիրն է աշխատանքային գործունեություն ծավալել սեփական մասնագիտական շրջանակում։

Մեր իրականաությունում բազմաթիվ են դեպքերը, երբ նեղ մասնագիտական ոլորտում աշխատում են  որակավորում չունեցող անձիք։ Խնդիրն առավել ակտուալ է այն ոլորտներում, որտեղ աշխատանք է տարվում խնդիր ունեցող երեխաների հետ։

Հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատանք իրականացնող լոգոպեդի խոսքով, այս երեխաների հետ աշխատանքը ենթադրում է բարձր պատսխանատվության զգացում, և համապատասխան գիտելիքների պաշար, մասնագիտական հմտությունների առկայություն․

-Լոգոպեդիա մասնագիտությանը տիրապետող  յուրաքանչյուր անձ պետք է կարողանա ճիշտ գնահատել սեփական հնարավորությունները և հստակ դիտարկել սեփական մասնագիտական գործունեությունը: Որպես մասնագետ՝ ես կարող եմ հստակ փաստել, որ միայն տեսական գիտելիքները աշխատանքում դրական արդյունք ունենալու համար բավարար չեն: Հարկավոր են նաև գործնական գիտելիքներ, մասնագիտական փորձ և իհարկե հմտություններ, որը առավել կարևորում եմ: Հարկավոր է նաև դիմացինին լսելու կարողություն, նրա հոգեկան վիճակը զգալու, ճիշտ փոխհարաբերություններ ստեղծելու կարողություն: Կարևորում եմ նաև այն փաստը, որ լոգոպեդական գործունեության մեջ կան որոշակի  էթիկական կանոններ, արգելքներ կամ սահմանափակումներ այլ մարդկանց ներաշխարհ թափանցելու համար։

Թե ինչպես կարող է երեխայի վրա անդրադառնալ մասնագիտական կրթություն չունեցող, սակայն նեղ մասնագիտական գործունեություն ծավալող անձանց աշխատանքը, լոգոպեդ՝ Նինա Ասատրյանը մեկնաբանեց․

-Ինքս կարևորում եմ շատ մասնագիտական կրթությունը և համարում եմ անթույլատրելի այն հանգամանքը, որ այն «մասնագետները», որոնք չունեն համապատասխան գիտելիքներ, աշխատում են նեղ մասնագիտական ոլորտում, առավել ևս եթե խոսքը վերաբերվում է այն երեխաներին, ովքեր ունեն խնդիրներ։ Ցանկցած խոսքային խնդիր ունեցող երեխայի հետ աշխատանքում, մասնագետը պետք է կարողանա որոշակի արդյունք ունենալ, որը վստահություն է ներշնչում նաև ծնողին։  Կարծում եմ, որ այս խնդրով  անհրաժեշտ է  լուրջ  զբաղվել։ Իրադարձություները և դեպքերի բազմազանությունը թույլ են տալիս փաստել, որ ներկայումս ոչ բազային կրթություն ունեցող յուրաքանչյուր անձ, առանց որևէ դժվարության մագիստրոսական որակավորում է ստանում հատուկ կրթության  ոլորտում և ընդամենը 2 տարվա թերի կրթությամբ իրականացնում է երեխաներ հետ աշխատանք։ Այս ամենը իր  բացասական ազդեցությունն է ունենում երեխաների զարգացման և նրանց խնդրի շուտափույթ լուծման վրա։ Սրանով պայմանավորված առաջանում է թերարժեքության բարդույթ, և ծնողների անվստահ վերաբերմունք մասնագիտության հանդեպ։

Մասնագետը հորդորում է անհապաղ անրադառնալ այս խնդրին և կոչ է անում համապատասխան մարմիններին լրջագույնս զբաղվել այս հարցով։

Դիանա Ճաղարյան

5-րդ կուրս

Կիսվել