ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՊԱՏՎԱՍՏԵԼ ՉՑԱՆԿԱՑՈՂ ԾՆՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՊԱՏՎԱՍՏԵԼ ՉՑԱՆԿԱՑՈՂ ԾՆՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է

1958

Լույս աշխարհ գալուց ժամեր անց նորածինը ստանում է առաջին պատվաստումը՝ հեպատիտ B-ի դեմ, ինչին հաջորդում է հակատուբեռկուլոզային վակցինայի ներարկումը։ Պատվաստումները ապահովագրում են փոքրիկին տվյալ հիվանդության վարակվելուց։ Ծննդատնից հետո հաջորդ պատվաստումները փոքրիկը ստանում է պոլիկլինիկայում։

Ըստ ընտանեկան բժիշկ Գ.Խազանչյանի՝ պատվաստումները ապահովում են երեխայի օրգանիզմում տվյալ հիվանդության նկատմամբ հակամարմիների արտադրությանը, որը պահպանում է նրան այդ հիվանդությամբ հիվանդանալուց։ Սակայն կարող են լինել դեպքեր, երբ պատվաստված երեխան նույնպես վարակվի տվյալ հիվանդությամբ, պարզապես նա այդ հիվանդությունը թեթև կտանի և համեմատաբար՝ շատ կարճ։

Երեխան պատվաստումներ ստանում է մինչև 6 տարեկանը, այնուհետև պարտադիր կերպով պատվաստվում է 10 տարին մեկ։

Մասնագետների պնդմամբ՝ կտրուկ նվազել է այն ծնողների թիվը, ովքեր խուսափում էին նորածիններին պատվաստելուց։

-Ուզում եմ փոքրիկիս ապահովագրել հիվանդությունից, որ հետո ինձ մեղավոր չզգամ,- նշում է ծնողներից մեկը։

Պատվաստումներ ստանալու անհրաժեշտությունից զատ ծնողները արդեն ըմբռնումով են մոտենում նորածնի կրունկից արյուն վերցնելու փաստին, այլ կերպ ասած՝ վահանաձև գեղձի բացակայության կամ թերի ֆունկցիայի վաղաժամ հայտնաբերման ախտորոշմանը։ Այն ամբողջ աշխարհում կիրառման մեծ փորձ ունի, սակայն մի քանի տարի է ինչ մուտք է գործել Հայաստան։

Նորածնային բաժանմունքի վարիչ Ռոզա Ասլանյանը փաստում է․ «Եթե ուշացնենք, եթե չհետազոտվի, ուրեմն այդ երեխան կլինի մտավոր ու ֆիզիկական հետամնաց։ Որևէ խնդիր լինելու դեպքում, ժամանակին դեղորայք ստանալուց հետո երեխան ապաքինվում է»։

Վահանաձև գեղձի ախտորոշումը անպայման կատարվում է ծննդատներում, որովհետև տվյալ հետազոտությունը տարածքային պոլիկլինիկաներում անցկացնելը համարվում է ուշ։ Հիվադության ավելի ստույգ բացահայտվում է 72-ից 96 ժամվա ընթացքում։

Նաիրա Վաթյան

5-րդ կուրս

Կիսվել