ԲԱԶՄԵՐԱՆԳ ԱՂՋԻԿՆԵՐԸ

ԲԱԶՄԵՐԱՆԳ ԱՂՋԻԿՆԵՐԸ

937

Եթե ուզում եք նոր կյանք` նոր հնարավորություններով, ապա սկսեք մազերի գույնի փոփոխությունից:

Մերօրյա երիտասարդներին, և ինչու չէ՝ մեծահասակներին, կարող ենք տեսնել տարբեր գույների վարսերով` կանաչ, կապույտը, վարդագույն: Ամառն այն լավագույն ժամանակն է, երբ մարդիկ առավել շատ են մտածում կառուցվածքի, սանրվածքի, ինչպես նաև մազերի գույնի  փոփոխության մասին:

Հասմիկը օրեր առաջ է  իր մազերը կանաչ գույն  ներկել: Ասում է, որ հերթական գույնն է, և այն իր կյանքում միշտ շարունակական բնույթ է ունենալու:
– Արդեն իմ բնական մազերի գույնը չեմ հիշում (ծիծաղում է) : Ինձ միշտ էսպես են տեսել. ծնողներս թույլ են տվել, ինձ էլ դուր է եկել:
46-ամյա Արմինեն մի քանի անգամ ունեցել է այդ համարձակությունը՝ վարսերը տարբեր գույն ներկելու:
– Դա հնարավորություն է՝ ավելի ջահել երևալու. ինչու± առիթից չօգտվենք:
Վարսահարդար Անին ասում է, որ իրեն շատ են դիմում  մազերը գույնզգույն ներկելու հարցով:
– Երբեմն այնքան գեղեցիկ երանգներ ենք ստանում՝ մի քանի գույն միախառնելով: Թանկարժեք ներկեր են, չեմ հերքի, բայց երիտասարդ աղջիկները շատ են օգտվում:
Այսպիսի մի բան եմ նկատել`  տարբեր գույների մազեր ներկում են արվեստի հետ կապ ունեցող մարդիկ :
Մենք հարցում անցկացրինք 45 հոգու շրջանում և նրանց մեծ մասը նորմալ են արձագանքում աղջկա բազմագույն վարսեր ունենալուն, իսկ մնացածի համար՝ այն  պարզապես գեղեցիկ չէ:
Եթե լավ ընտրված ոճին ,հագուստին և գրագետ դիմահարդարմանը զուգադրեք գույնզգույն վարսեր, ապա կստանաք յուրահատուկ կերպար:
Հիշեցնենք ,որ մազերը հաճախակի ներկելը փչացնում է դրանց որակը, քանի որ ներկերի մեջ շատ քիմիական նյութեր կան:

Սոնա Սողոմոնյան

2-րդ կուրս

Կիսվել