«ՕՆԼԱՅՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ»

«ՕՆԼԱՅՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ»

1195

Թղթայինից դեպի օնլայն արդարադատություն: Բարձրագույն դատական խորհուրդը մշակել է էլեկտրոնային արդարադատության նոր համակարգ: Հայցադիմումը կարելի է օնլայն ուղարկել դատարան, ստանալ պատասխանը, ներկայացնել հակընդդեմ հայցը, փաստերը, ապացույցները, տեսնել դատավորի վճիռը և բողոքարկել:

-Անպես է մտածված, որ մենք ոչ մի փաստ չկորցնենք, և մեր բոլոր կողմերը հայտնեն իրենց դիրքորոշումը,- նշել է «Մասիս ինֆորմեյշն սիսթեմ» ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանը:

Համակարգում ավտոմատացվում է արդարությունը ստեղծելու մեխանիզմը, դատավարությունը դառնում է ավելի համակողմանի:

Արմեն Մանուկյանի խոսքով՝ կառավարման գործընթացը դրվում է արդեն մեքենայի կողմից, իսկ դատավորի խնդիրն այն է, որ նա հաստատի փաստը, հերքի  կամ հիմնավորում տա:

Տասնհինգ հոգանոց ծրագրավորողների թիմն աշխատել է նաև իրավաբանների հետ: Ամեն ինչ օրենքով սահմանված կարգով է: Արդեն երևում են հայցվորի, պատասխանողի, միջնորդի կամ դատավորի համար նախատեսված բաժինները: Հայցադիմումի համար պետք է հերթականությամբ լրացնել հայտը: Կարելի է մուտք գործել նաև ID քարտով:

-Եթե ունենք միջնորդություններ, կարողանում ենք ավելացնել «միջնորդություն» կոճակի միջոցով: Ամբողջությամբ միջնորդության տեսակները, և ունենք նաև «այլ» կոճակը, եթե տեղեկատվությունը չենք գտնում ցանկում, կարող ենք լրացնել որոնողական դաշտում,- նշեց  «Մասիս ինֆորմեյշն սիսթեմ»  ընկերության ծրագրավորող Վիկտորյա Հարությունյանը:

Այս ամենը հասանելի է նաև հեռախոսով: Դատական ծախսեր, ինֆորմացիան QR կոդով․ամեն ինչ օնլայն է: Սա օգնում է խնայել ժամանակը:

Գործի ինքնարժեքը կարելի է պակասեցնել: Հաշվարկներով՝ միայն 37 տոկոս փոստային առաքումների համար են վճարում: Այժմ միայն մեկ կոճակով կարելի է խնայել դրանց վրա ծախսվող գումարը:

-Այս ծրագրի վրա աշխատում են դատական ծառայողները, դատավորները, շենքը հագեցվում է, համակարգչային տեխնիկայով, տպիչ սարքերով, թղթով,  դրոշմակնիքներով  և այլն,- ասաց ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը: -Այստեղ կյարելի է ուսումնասիրել դատավորի կատարած հնարավոր շեղումները:

Առայժմ փորձարկվում է էլեկտրոնային արդարադատության նախնական ծրագիրը, որը  կսկսի գործել մինչև  հոկտեմբերի վերջ:  Դատարան հասնելու փոխարեն հնարավոր կլինի օնլայն ներկայացնել բոլոր փաստերը:
Արմենուհի Պետրոսյան

5-րդ կուրս

Կիսվել