ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՐՈՅԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՐՈՅԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

1235

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն արդեն 6 ամիս է՝ ունի սպասարկման ծառայություն, որի մասին քչերին է հայտնի։ Սպասարկման ծառայակիցները հինգն են, որոնց կարող են դիմել վարորդները և ստանալ իրենց խնդրի ճիշտ լուծումը։

-Բյուրոյի կառուցվածքն ի սկզբանե էնպիսին էր, որ գոյություն ունեին տարբեր ստորաբաժանումներ, որոնք իրենց գործառույթների իրականացման ընթացքում մի մասով առնչվում էին սպառողների հետ, մյուս մասով՝ ներքին ֆունկցիաներ իրականացնում, և էդպես շատ հաճախ լինում էր գործառույթների կրկնում։ Երբեմն նաև անհասկանալի էր լինում տարանջատումը, թե ո´ր աշխատողը, ո´ր կառուցվածքային ստորաբաժանումը պետք է զբաղվի տվյալ հարցով, հետո փոխանցի մյուսին և այլն։ Այս ամենի հետևանքով որոշվեց կատարել կառուցվածքային տարանջատում․ ստեղծվի սպասարկման ծառայություն, որը անմիջականորեն աշխատելու է սպառողների հետ Այսինքն՝ յուրաքանչյուր դիմումատու, լինելով սպասարկման ծառայության մենեջերներ, ամբողջ գործը կարող է կարգավորել,- նշեց Բյուրոյի գործադիր տնօրենի տեղակալ, գործառությունների գծով պատասխանատու Արտյոմ Նազարյանը։                     

Բյուրոն առնչվում է մի քանի տիպի գործերի հետ, հետևաբար վարորդները կարող են դիմել ոչ միայն դիմում գրելու համար, այլև ՝ հատուցման դիմումի, կարգավորման, հետադարձ պահանջի, կրկնակի փորձաքննության, ընկերությունների գործունեության, բողոքների, ուսումնասիրությունների և նմանատիպ այլ խնդիրների դեպքում։  

Բյուրոյի աշխատակցուհին վստահեցրեց, որ սպասարկման ծառայությունը արդյունավետ է, քանի որ ԱՊՊԱ ոլորտի սպառողներին տրվում է լիարժեք խորհրդատվություն, իսկ հաճախորդների պահանջները կարգավորվում են, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք հակասում են օրենսդրությանը և Բյուրոյի կանոններին։

Առաջիկայում կբացվի աջակցող ստորաբաժանում, որը տեխնիկական օժանդակություն կցուցաբերի սպասարկող ծառայությանը, որպեսզի իրենք կարողանան իրենց գործունեությունը առավել արդյունավետ իրականացնել։ Աջակցող են համարվում այն ստորաբաժանումները, որոնք իրավական աջակցություններ են տրամադրում, ունեն տեխնիկական փորձաքննությունների բաժին, որտեղ սպասարկման ծառայության դիմումների հիման վրա արդեն աշխատում են փորձագետները։

Առաջիկա ամիսների ընթացքում գերազանց արդյունքների հասնելը հնարավոր չէ։                                         

Այդ նպատակով որոշվել է սպասարկման ծառայության մենեջերների համար դասընթացներ կազմակերպել, որպեսզի իրենք վարժվեն շփման կանոններին, տեխնիկային և հնարքներին։

Սպասարկման ծառայության գրասենյակի ստեղծելը ծառայեց իր նպատակին, քանի որ հաճախորդների գերակշռող մասը բավարարվածության զգացումով է հեռանում Բյուրոյից։

Աննա Վասիլյան

5-րդ կուրս

Կիսվել