«Արմաթ» լաբորատորիաները մեկ քայլով առաջ են անցնում: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախատեսում է ստեղծել անօդաչու սարքերի լաբորատորիաներ:
Մեր երկրի 275 «Արմաթ» լաբորատորիաներում մոտ յոթ հազար երեխա սովորում է ռոբոտներ ստեղծել: Այդ լաբորատորիաներից քսաներկուսը գտնվում են Սյունիքում:
«Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» բիզնես-համաժողովի ժամանակ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն առաջարկեց մնացած 117 դպրոցներում էլ «Արմաթ» լաբորատորիաներ բացել: Այստեղ բանակի համար կապահովեն մոտ հազար օպերատորներ․ հաշվարկներն արդեն պատրաստ են:
-Մեր բանակին շուտով տարեկան մոտ երկու հազար անօդաչու թռչող սարքի օպերատոր է պետք գալու, իսկ տեխնոաշխատուժ ստեղծելու մեթոդը կրթությունն է, – նշեց Կարեն Վարդանյանը:
Բանակ գնալուց առաջ, տղաները պետք է կարողանանլավ անօդաչու սարքերից գլուխ հանել: Հաջորդ քայլն՝ իրական դպրոցն է, երբ մի հարկում IT ընկերությունն է, մյուսում՝ դպրոցը․երեխաները տեղում սովորում են խնդիրներ լուծել:
Նախատեսվում է մոտ 150 նոր ձեռնարկություն ստեղծել մարզերի տեխնոպարկերում:
Հունվարից ծրագիրը ներկայացվել է կառավարությանը․սպասում են պատասխանին: Սյունիքում, վերջերս, 25 նոր հուշագիր ստորագրվեց նոր «Արմաթ» լաբորատորիա բացելու մասին:
Արմենուհի Պետրոսյան
5-րդ կուրս