Անտառահատումներ անհայտ պատասխաններով

Անտառահատումներ անհայտ պատասխաններով

2272

Բնապահպանները ահազանգում են, որ Հայաստանի տարբեր մարզերում  ապօրինի անտառահումները շարունակվում են: «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ նախագահ Նազելի Վարդանյանն ասում է, որ այսօր անտառահատումները կազմում են  5-6%, քանի որ  վերջին տարիներին ապօրինի անտառահատումներն  ավելի հաճախ են իրականացվում:  «Համահայկական բնապահպանական ճակատ»  քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանն էլ նշում է,որ անտառահատումները իրականացվում են կազմակերպված ու ամենաբարձր մակարդակով, այլ ոչ թե գյուղացիների կողմից:

Բնապահպանները մոնիթորինգ են իրականացրել ու պարզել են, որ սարսափելի իրավիճակում են գտնվում  հատկապես Լոռու և Տավուշի մարզերի անտառային տարածքները:
Մեզ հետ զրույցում Լևոն Գալստյանը մասնավորապես ասաց. «Տավուշի և Լոռու անտառները այնպիսի քանակներով են հատվում, որ նկարագրելն ուղղակի սարսափելի է: Անտառապահները իրենց հերթապահության ընթացքում շրջում են անտառներում, որպեսզի վերահսկողությունը խիստ լինի, սակայն ապարդյուն: Բնակչությունը, այլ բիզնեսի տարբերակ չգտնելով, վնասում է անտառներին: Միայն «Թեղուտի» հետ կապված դեպքերը բավարար չեն թվերը մոտավոր հասկանալու համար»:

Լևոն Գալստյանին, սակայն, հակադարձում է Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տնօրեն Գարիկ Միրզոյանը, ով նշում է, որ որևէ կազմակերպված անտառհատում չի իրականացվում:

2016 թ․-ի սեպտեմբերի 20-ին «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության իրականացրել էր շրջայց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տարածքում և հայտնաբերել, որ այնտեղ  իրականացվել են կազմակերպված ապօրինի անտառահատումներ։ Շիկահողի արգելոցին հարակից երկու տեղամասերում կատարած կարճատև տեղազննումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի և տարիքի թարմ հատված մոտ 70 ծառի կոճղեր, տեղափոխման համար նախապատրաստված փայտանյութի բազում կույտեր, անտառահատման գործիքներ և անտառանյութով բեռնված առանց պետհամարանիշերի բեռնատարներ։

Այս դեպքին անդրադառնալով՝ ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տնօրեն Գարիկ Միրզոյանը նշեց, որ  իր կողմից միջնորդագիր է ներկայացվել, և Կապանի  անտառապետը, տվյալ պահաբաժնի անտառապահը ազատվել են  աշխատանքից։ Հարուցվել է քրեական գործ: Սակայն այս դեպքերը, բացահայտումները աշխատանքից ազատումները, ըստ նրա չեն սթափեցնում ապօրինություն իրականցնողներին։

Մեզ հետ զրույցում Գ․Միրզոյանն նա ասաց. «Կառավարության որոշումները, օրենքի խստացումները, բազմաթիվ պատիժները միայն մի բան են փոխել․անտառները հատում են ոչ թե այնպիսի տեղերում, որ գտնելը մի քանի ժամ տևի այլ այնպիսի խորքերում և համեմատաբար խիտ վայրերում, որ դժվար նկատելի են: Ինչ խոսք կրճատվել են բացահայտումների թվերը, բայց ոչ այն մակարդակով, որ կարելի է ասել լուրջ արդյունքի ենք հասել»:

Ապօրինի անտառահատումների հետևանքով պետությանը պատճառված վնասի չափերը, ըստ ՀՀ դատախազության հաղորդագրության, հետևյալն են. Սյունիքի անտառտնտեսությունում` 9 միլիոն 771.750  դրամ, որից 4 միլիոն 589.000

դրամի վնասը վերականգնվել է: Նոյեմբերյանի անտառտնտեսությունում` 12 միլիոն 490.500 դրամ, Եղեգնուտի` 99 միլիոն 845.583 դրամ, Ստեփանավանի` 97 միլիոն 174.500 դրամ, Արծվաբերդի` 428 միլիոն 667.000 դրամ, Դսեղի` 637 միլիոն 959.000 դրամ, Իջևանի` 128 միլիոն 238.000 դրամ, Սևքարի` 11 միլիոն 378.250  դրամ:

Ալվարդ Ուդումյան
5-րդ կուրս

Կիսվել