ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

2243

Հայ կամավորների միությունը հիմնադրվել է 2000թ.ին։ Կազմակերպությունը հիմնադրման սկզբում միայն երկարաժամկետ կամավորություն էր իրականացնում, իսկ տարիների ընթացքում կատարված փոփոխությունները հնարավոր են դարձրել նաև կարճաժամկետ կամավորությունը: Բանն այն է, որ արդեն փորձ ունեցող մասնագետներին երկար ժամանակով կամավորության բերելը հեշտ չէր, ինչի համար էլ որոշել են անցնել նաև կարճաժամկետ կամավորության:

 ՀՀ-ում չկա կամավորության մասին օրենք․ կամավորություն տերմինը հիշատակվում է  բարեգործության մասին ՀՀ օրենքում, որտեղ կամավոր բառը բացատրվում է այսպես՝ կամավորներն այն ֆիզիկական անձինք են, ովքեր սույն օրենքի նպատակներից ելնելով՝ կատարում են անհատույց աշխատանքներ բարեգործություն ստացողների օգտին:
 Կամավորական կառույցները Հայաստանում շատ չեն, դրանցից են՝«Առաքելություն Հա-յաստան» ԲՀԿ-ն, որը առաջարկում է մի շարք կամավորական աշխատանքներ՝ աջակ-ցություն տարեցներին, տարեցների և փախստական երեխաների համար խմբակների վարում, երիտասարդների և փախստական երեխաների համար դասընթացների վարում մի շարք բնագավառներում։ Այս կառույցը նաև իրականացնում է դասընթացներ կամավորների համար։ Քանի որ խոցելի մարդկանց հետ աշխատանքն ունի որոշակի առանձնահատկություններ, կազմակերպությունն անցկացնում է հատուկ դասընթաց-ներ կամավորների հետ: Դասընթացները, սակայն, չեն սահմանափակվում միայն մասնագիտական թեմաներով: Կամավորները մասնակցում են նաև ինքնազարգացման դասընթացներին՝ ըստ իրենց կարիքների և անձնական նախասիրությունների: 
Իրենց կամավորական գործունեության ավարտին կամավորները ստանում են վկայականներ:

Կամավորական ծրագրեր է առաջարկում նաև Հայաստանի երիտասրդական հիմնադրամը։

2013 թվականի ապրիլից մեկնարկել է ՀԵՀ-ի նոր ծրագիրը։ Հիմնադրամը հրավիրում է ուսանողներին և երիտասարդներին ՝ որպես կամավոր մասնակից դառնալ ծրագրին։ Այս նախաձեռնությունը նոր մշակույթ է ներմուծում երիտասարդական կամավորկան աշխատանքում։

ՀԵՀ-ի կողմից տրամադրվում է կամավորի անձնագիր, որտեղ գրանցվում է աշխատանքի ամբողջ կենսագրությունը: Անձնագիրը հետագայում կօգնի երիտասարդներին աշխատանք գտնելու հարցում: Գործատուն այսօր Հայաստանում, որպես կանոն, պահանջում է աշխատանքային փորձ, իսկ երիտասարդի համար կամավորի անձնագիրը հենց այդ փորձի վկայությունն է: 

Հիմնադրամի կողմից մշակվել է կամավորական աշխատանքի, կամավոր դառնալու կարգը, և բոլոր հարաբերությունները երիտասարդների հետ կարգավորվում են հա-մաձայն այդ փաստաթղթի։

Հայաստանի Հանրապետությունում քիչ թվով երիտասարդներ կհամաձայնեն կատար-ել անվճար աշխատանք։ Անգամ աշխատանքի ընդունվելիս երիտասարդները հիմնա-կանում հրաժարվում են աշխատանքից, եթե փորձաշրջանը տևում է երեք օրից ավելի։
 Ինչպես նշեցինք վերևում կամավորական աշխատանքը հիմնականում փորձ ձեռք բերելու միջոց է։ Հենց փորձ ձեռք բերելու համար է Էջմիածին քաղաքում բնակվող Սիրանուշը դիմել կամավորական աշխատանքի։ Կամավորական աշխատանքը Էջմիածնում է, որը իրականացնում է Հայ Միասնութ-յան Խաչ (ՀՄԽ) կազմակերպությունը։

-Փորձ էի ուզում ձեռք բերել։ Երևանում շատ կազմակերպություններ կային, որոնք իրականացնում էին կամավորական ծրագրեր, բայց  ՀՄԽ-ն մոտ էր ինձ։

ՀՄԽ-ում այնպիսի ծրագրեր կան, որոնք կապված են մշակույթի, տուրիզմի հետ։ Այս ծրագրի շրջանակներում մենք շփվում ենք երեխաների հետ, կազմակերպում միջոցառումներ,-նշում է Սիրանուշը։

Շատ են դեպքերը, երբ ուրիշ երկրներից են  գալիս Հայաստան կամավորական աշխատանք իրականացնելու համար։

Մեքսիկայից Հայաստան եկած  կամավորներից մեկին Հայաստան էր բերել իր ծննդյան օրն ու ավարտական դասարանում ստացած հանձնարարությունը: Ապրիլի 24-ին ծըն-ված երիտասարդը պետք է ուսումնասիրեր ցեղասպանություններն, և հենց այդպես է տեղեկանում Հայոց եղեռնի մասին: Տարիներ անց իր ուսումնական վերջին փուլը որո-շել էր Հայաստանում հետազոտությամբ անցկացնել ու որպես կամավոր եկավ Հայաս-տան: Որոնողական համակարգերն էլ հենց Հայ կամավորների միության միջոցով Հայաստան գալու ուղին հուշեցին:

Չեխիայից մի կամավոր, որը Ֆրանսիայում կրթություն էր ստացել, մնացել էր հայկական հանրակացարանում, տեղի մեծ գրադարանում էլ ծանոթացել էր Հայաստանի մշակույթին, պատմությանը և  որոշել ուսումն ավարտելուց հետո գալ Հայաստան ու որոշ ժամանակ կամավորական աշխատանք կատարել:

Ջեյմս Գլովերը 26 տարեկան է, եկել էր Հայաստան Միացյալ Թագավորությունից։
– Հայաստան կամավորության էի  եկել 10 ամսով՝ 2014թ. նոյեմբերից մինչեւ 2015թ. օգոստոս: Կամավորություն եմ արել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կեն-տրոնում, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում (ANEL):  Ամերիկյան համալսարանի գիտության և ճարտարագիտության քոլեջում երկու ծրագրի վրա էինք  աշխատում:

 Ես որոշել էի կամավորությամբ զբաղվել ու դեռ չէի գտել այն երկիրը, որտեղ կուզեի լինել: Եկա Հայաստան, քանի որ հայ ընկեր ունեմ, որի հետ շփվելուց հետո սկսեցի հետաքրքրվել այս երկրով: Կամավորության գալուց  մի քանի ամիս առաջ եղել էի այստեղ, ընկերոջս տանն էի մնացել մեկ շաբաթով:

Հիմա հայերեն եմ պարապում, բայց դեռ շատ քիչ եմ կարողանում խոսել: Կամավորական աշխատանքի շնորհիվ ես տարբեր մարդկանց հետ եմ շփվում ինչ-պես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից, տարբեր աշխատանքներ եմ կատար-ում, Հայաստանի մշակույթն եմ յուրացնում: Դա հարուստ փորձ է ինձ համար:

Գայանե Գյունդխանդանյանը երեսուներկու տարեկան է Կանադայից։
-Հայաստանում եմ ծնվել, բայց 16 տարեկանից ծնողներիս հետ տեղափոխվել ենք Կանադա: Վաղուց ցանկություն ունեի վերադառնալու, այլ կերպ տեսնելու իմ հայ-րենիքը: Եկա 4 ամսով, հիմա կամավորության ժամկետն ավարտվում է, բայց չեմ ցանկանում գնալ: Ժամկետս արդեն մի անգամ երկարաձգել եմ: Հիմա հայերեն եմ պարապում, բայց դեռ շատ քիչ եմ կարողանում խոսել: Կամավորական աշխատանքի շնորհիվ ես տարբեր մարդկանց հետ եմ շփվում ինչ-պես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից, տարբեր աշխատանքներ եմ կատար-ում, Հայաստանի մշակույթն եմ յուրացնում: Դա հարուստ փորձ է ինձ համար:

Գայանե Գյունդխանդանյանը երեսուներկու տարեկան է Կանադայից։

-Հայաստանում եմ ծնվել, բայց 16 տարեկանից ծնողներիս հետ տեղափոխվել ենք Կանադա: Վաղուց ցանկություն ունեի վերադառնալու, այլ կերպ տեսնելու իմ հայ-րենիքը: Եկա 4 ամսով, հիմա կամավորության ժամկետն ավարտվում է, բայց չեմ ցանկանում գնալ: Ժամկետս արդեն մի անգամ երկարաձգել եմ:

Ես այստեղ եմ ծնվել-մեծացել, «համտեսել» էի Հայաստանը, եւ այդ կապը հավերժ է: Իրավիճակն ինձ հնարավորություն տվեց վերադառնալ:Կամավորություն եմ արել «Ռեանիմանիա» 6-րդ միջազգային անիմացիոն փառա-տոնում, «Մանանա» երիտասարդական կենտրոնում, «Ծիլ Բացատ» ներդաշնակ զար-գացման կենտրոնում: Ավազով անիմացիայի դասեր եմ տալիս երեխաներին, կրթական կենտրոններում նկարչական պարապմունքներ եմ անցկացնում, դասական երաժշտություն, գեղարվեստ, պատմություն ենք սովորեցնում:

Կամավորությունն ինձ համար ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելն է: Ես լավ լիցքեր եմ ստանում, երբ տեսնում եմ, թե ինչպես է լուսավորվում երեխան իր հարցի պատասխանը ստանալիս, նոր բան սովորելիս:

Արշակ Կարսավարյանը 40 տարեկան է , Ավստրալիայից։

 -Հայաստան կամավորության էի  եկել 7 ամսով՝ 2014թ. նոյեմբերից 2015թ. հունիսը: Աշխատում էի «Ինսթիգեյթ» ընկերությունում: Անօդաչու թռչող սարքեր ենք նախա-գծում: Ես որպես երկրորդ մասնագիտություն ընտրեցի ճարտարագիտությունը և որոշեցի մասնագիտական փորձս Հայաստանում ձեռք բերել: Երկար որոնումներից հետո ինձ համար գտնվեց համապատասխան աշխատանք։ Այդ շրջանում նաև   հայոց լեզվի դասընթացներին էի  մասնակցում և հիմա կարողանում եմ մի փոքր խոսել:

 Ավստրալիայում խիստ տարանջատված է աշխատանքը, դու կարող ես միայն քո նեղ մասնագիտությամբ զբաղվել: Երկու երկրների փորձը շատ է տարբերվում, եթե այնտեղ դիզայնն ես անում, չես կարող էլեկտրոնիկայով էլ զբաղվել: Այստեղ մեկ մարդը կարող է ամբողջը պատրաստել: Հայաստանում դրսից եկած մարդկանց համար նոր բան փորձելու և սովորելու հնարավորությունները շատ են:

Արմիկ Հակոբյան,
5-րդ կուրս

Կիսվել