ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2072

Գյուղատնտեսությունը բարդ և բազմաճյուղ գիտություն է և նույնիսկ բարձր հմտությունների տեր մարդիկ չեն կարող տիրապետել այն բոլոր օղակներին, որոնք իր մեջ ներառում է գյուղատնտեսությունը:

Սերմացու, տնկանյութ, հողի հերկում, այգեգործություն, շուկայաբանություն. սա գյուղատնտեսական աշխատանքների անվերջանալի ցանկն է: Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսական աճին նպաստող  2 գլխավոր ուղղություններից մեկն է համարվում:

Գյուղատնտեսության ճյուղերց մեկը՝ խաղողագործությունը, Հայաստանում սկսվել է դեռ Նոյ նահապետից և շարունակվում է մինչև օրս:

Կարծես այս տարի առանց գյուղացիների բողոքի, անվերջանալի ցույցերի, ճանապարհների ու դպրոցների փակմամբ ընթացավ խաղողի բերքահավաքը, որը գրեթե ավարտվել է: Բայց դա ոչ թե այն պատճառով, որ աշխատանքներ են կատարվել նախորդ տարիների սխալներն ուղղելու ուղղությամբ, այլ այն պատճառով, որ այս տարի բերքը զգալիորեն քիչ էր և արտահանման համար նպաստավոր պայմաններ էին ստեղծվել ռուսական շուկայում: Այդ իսկ պատճառով այս տարի գյուղացին չտուժեց, սակայն  խնդրին գլոբալ լուծում չտրվեց և բարձր բերքի, շուկայական մոնոպոլիայի կորստի դեպքում ինչպես գյուղացիներն են ասում «Կկանգնեն կոտրած տաշտակի առաջ»:

Գյուղատնտեսության նախարարությունը հաճախ է նշում, որ կապ է ստեղծել պատության և գյուղացու միջև և միշտ նրա կողքինն է: Սակայն գյուղացինները հակառակն են պնդում. իրենք միայնակ են մնացել իրենց խնդիրների ու հոգսերի հետ, և գյուղ նախարարությունը իրենց չի օգնում: Շատ գյուղացիներ անցած տարվանից սկսել են քանդել իրենց խաղողի այգիները, որոնք երկար տարիների տանջանք, աշխատանք ու միջոցներ պահանջող բազմամյա տնկարկներ են: Պատճառն այն է, որ միայն անցած տարի են տեղեկացել, որ խաղողի մի շարք սորտեր ձեռնտու չէ կիրառել  ոչ՛ տեխնիկական նպատականերով  և ոչ էլ որպես սեղանի սորտ: Եվ զրկվելով իրենց միակ եկամտից ՝շատերը դիմել են արտագնա աշխատանքի:

Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչները, որոնց հիմնական զբաղմունքը խաղողագործությունն է, նշում  են, որ իրենց գյուղում արտագաղթի ցուցանիշները  երբեք այնքան բարձր չեն եղել, որքան վերջին 2 տարիների ընթացքում:

Գյուղացիները մեղադրում են գործարանատերերին և պետությանը` համարելով գործարանատերերին բիզնես մտածողությունից զուրկ մարդիկ, որոնք չգիտես ինչ միջոցներով դարձել են խորհրդային տարիներին կառուցված գործարանների տերեր և չգործարկելով դրանք`  գյուղացուն մատնում են չքավորության: Բացի այդ, ցածր որակի արտադրանք է պատճառը, որ սպառման շուկա չունեն, անբարները լիքն են մնում, իրենք էլ՝ առանց եկամտի: Պետությանն էլ մեղավոր է այս ամենը երկար տարիներ աչքաթող անելու մեջ: Այս խնդիրները լուծելու համար հնչում են մի շարք առաջարկներ` գինեգործությունը դարձնել ստրատեգիական ճյուղ: Բոլոր այն գործարանատերերին, որոնք շարունակեն պնդել, որ իրենց անբարների լիքն են, եկամուտ չունեն և չեն կարողանա նոր մթերումներ անել,  տրամադրել միավոր ժամանակ, որի ավարտից հետո պարտավոր են գործարանն օտարել եթե դրական փոփոխություններ չկան:

 

Խաչատրյան Ռոզա

2-րդ կուրս

Կիսվել