ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻՎՆ ԱՆՄԱՀԱՑՐԵԼ Է «ՀԱՅԻ ԱՉԵՐ»-Ը. ՖՈՏՈՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄԵՏՐՈՅՈՒՄ

ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻՎՆ ԱՆՄԱՀԱՑՐԵԼ Է «ՀԱՅԻ ԱՉԵՐ»-Ը. ՖՈՏՈՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄԵՏՐՈՅՈՒՄ

4036

Մետրոյի «Երիտասարդական» կայարանը սովորականից մարդաշատ է: Շատերը եկել են դիտելու նոյեմբերի 10-ին կայարանում մեկնարկած լուսանկարչական ցուցահանդեսը, որը կրում է «Հայի աչեր» խորագիրը: «Հայի աչեր» շարքը կազմված է շուրջ վաթսուն լուսանկարներից, որոնցից հեղինակ Ավետ Ավագյանն ընտրել է լավագույնները: Պատերին փակցված տասը նկարներից յուրաքանչյուրը արտասովոր է յուրովի:

«Շագանակագույն աչքերը տարածված են աշխարհում,այդ պատճառով կանաչ և կապույտ աչքերն ավելի գեղեցիկ են… Կան նկարներ, որոնց հերոսները աչքերի տարբեր գունավորում ունեն, և շատերը կարծում են, որ ֆոտոշոփի արդյունք է»,- նշեց Ավետը:

Սա Ավետի առաջին ցուցահանդեսն է: Լուսանկարչությամբ զբաղվում է մոտ երկու տարի: Սովորել է Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջում, սակայն ուսումը համալսարանում շարունակելու ցանկություն չունի, քանի որ իր հեռանկարները կապում է հենց լուսանկարչության հետ:

Սկզբնական շրջանում ցուցահանդես կազմակերպելու միտք չուներ, միայն՝  աչքեր նկարելու: Ցուցահանդեսի գաղափարը հետագայում առաջացավ՝  ընկերների խորհրդով:

Երիտասարդական մետրոյի կայարանում ներկայացված նկարներում միայն հայերի աչքեր են:

«Լուսանկարել եմ նաև մարդկանց, ովքեր արմատներով հայեր չէին, բայց իրենց նկարները չեմ ներառել այս ցուցահանդեսում»,-նշեց Ավետը:

Ավետը լուսանկարում է նաև քաղաքային թեմայով, ասում է՝ հնարավոր է դրանք էլ վերածվեն շարքի:

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի պատերին «Հայի աչեր»-ը «կմնան» մինչև նոյեմբերի 17-ը:

%d5%a1%d6%80%d5%b4%d5%ab%d5%b6%d5%a5-%d5%bd%d5%a1%d6%80%d5%a3%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6 %d5%a5%d5%be%d5%a3%d5%a5%d5%b6%d5%b5%d5%a1-%d5%a1%d5%b6%d5%bf%d5%b8%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6 %d5%a7%d6%80%d5%ab%d5%af%d5%a1-%d5%af%d5%a1%d6%80%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%b5%d5%a1%d5%b6 %d5%ac%d5%b8%d6%82%d5%ab%d5%a6%d5%a1-%d5%ad%d5%ac%d5%b2%d5%a1%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d6%80%d5%ab%d5%af-%d5%a2%d5%a5%d5%ac%d5%ac%d5%b8%d6%82%d5%b5%d5%a1%d5%b6

 

Իզաբել Սահակյան

2-րդ կուրս

 

Կիսվել