«ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԻՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱՃԿՈՒՆՆ Է» ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ․

«ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԻՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱՃԿՈՒՆՆ Է» ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ․

1834

-Ինչպե՞ս առաջացավ լրագրող դառնալու գաղափարը , և ինչու՞  ընտրեցիք  հենց այս մասնագիտությունը:

-Լրագրող դառնալու ցանկությունս առաջացել է հայրիկիս շնորհիվ: Երբ փոքր էի՝ առաջին, երկրորդ դասարանում, ամեն անգամ ինչ-որ հեռուստատեսային ռեպորտաժ նայելիս, հայրս պատկերացնում էր (կամ գուցե ինձ մոտիվացնելու համար էր դա ասում), որ մի օր ես եմ ինչ որ երկրից լուրեր հաղորդելու: Ենթագիտակցորեն, հայրիկիս այդ ցանկությունը որպես առաջադրանք էի ընդունել մասնագիտության ընտրության հարցում:
Մեծանալով ինքս էլ սիրեցի լրագրությունը։ Մասնագիտություն ընտրելիս մտքովս ուրիշ բան անգամ չի էլ անցել: Համապատասխան բուհ ընդունվելու համար անհհրաժեշտ առարկաները նույնպես սիրով եմ սովորել: Սովետական դպրոցը բազմակողմանի կրթություն էր ապահովում, ինչը նույնպես լրագրողի համար անհրաժեշտ էր: Հեշտությամբ ընդունվել եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, ավարտել և հեշտությամբ անցել աշխատանքի:

Ո՞րն է եղել Ձեր հրապարակված առաջին ստեղծագործությունը:

-Լրագրողական նյութերին չեմ վերաբերվում որպես ստեղծագործությունների․ դրանք կոնկրետ հոդվածներ, ռեպորտաժներ կամ նյութեր են, բայց ոչ ստեղծագործություններ: Ինձ համար ժուռնալիստիկան գրեթե մաթեմատիկական կանոններ ունեցող կոնկրետ աշխատանք է:
Ամեն կիսամյակի վերջում մեզ պրակտիկայի էին ուղարկում․ այդ ժամանակ եմ գրել, պրակտիյաի հենց առաջին օրերին։ Արժեքավոր բան չէր, կոնկրետ չեմ հիշում․կարծես թե հարցումներ էին, բայց շատ արձագանքներ ստացա՝ ես էլ, խմբագրությունն էլ։ Անսպասելիորեն պարզվեց, որ  սովետական ժուռնալիստիկայի ծանրակշիռ ու ժամանակավրեպ ոճի համեմատությամբ դա թարմ շունչ էր համարվում։

Որպես լրագրող, ո՞րն է եղել Ձեր ամենամեծ ձեռքբերումն ու ամենավառ հիշողությունը

-Ամենադժվար հարցերից մեկը: Իմ լրագրողական մասնագիտական կյանքում ամեն ինչ շատ վառ է եղել: Գրեթե երբեք ստանդարտ նյութերի ուղղությամբ չեմ աշխատել, փորձել եմ սովորական շարքային աշխատանքներ չանել: Բնականաբար, ամեն օր չես կարող գլուխգործոցներ կամ ցնցող նյութեր հրապարակել, բայց ինձ համար ամենավառ հիշողություններից են մասնագիտության հենց սկզբից «Առավոտ» օրաթերթում աշխատանքի գրեթե ամեն օրը։ Ինձ վստահվել էր շատ կարևոր՝ տնտեսական բաժնի պատասխանատուի աշխատանքը, և ամեն օր մի կարևոր խնդիր էինք լուսաբանում՝ ապօրինի ծառահատումներ, կանաչ գոտիներում ապօրինի շինարարական աշխատանքների իրականացում, սեփականության ապօրինի բաշխում, հարկային օրենքների սխալ կիրառում: Հիշում եմ դեպքերից մեկը․ նախկին վարչապետներից մեկի մտերիմները ապօրինություններ էին թույլ տալիս, իմ նյութի հետևանքով շատ մեծ աղմուկ բարձրացավ (գիտեմ, որ սա լրագրողների մեծ մասի նպատակն է դրական իմաստով, բայց աղմուկից ես խուսափում), ամբողջ հանրապետությունն այդ մասին էր խոսում, քաղաքական գործիչները հայտարարություններ էին անում, նույնիսկ մեր թերթի ամբողջ տպաքանակն անհետացավ, բայց ստացած արձագանքի շնորհիվ խնդիրն անմիջապես լուծվեց: Շատ խորքային ու ազդեցիկ էին համարվում նաև բանկային համակարգում կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ նյութերս։ Մշտապես զբաղվել եմ տնտեսական ոլորտի լուսաբանմամբ, մի որոշ շրջան էլ՝ իրավական:

Ավելի ուշ, երբ արդեն Առաջին ալիքում անցա աշխատանքի, որպես տնտեսական բաժին լուսաբանող լրագրող, երկրի վարչապետների հետ տարբեր երկրներ գործուղղումների եմ գնացել, գլոբալ միջոցառումներ լուսաբանել․ Ասիական Դավոս, գագաթնաժողովներ, կառավարությունների ղեկավարների նիստեր, օտար երկրներում հայերի հետ առաջացած մեծ խնդիրներ և այլն։ Այս ամենից ստացած հավաքական փորձառությունն է կարծում եմ ամենավառ հիշողությունը:

Որպես լրագրող, Ձեզ համար ո՞ր ոլորտն է եղել ամենահարազատը։

-Ինչպես արդեն նշեցի, տնտեսական ոլորտն եմ լուսաբանել, որոշ չափով նաև՝ իրավունքի ու սոցիալական հարցերը:

Քանի որ բարձրակարգ վերապատրաստում եմ անցել և՛ իրավական, և՛ տնտեսական ոլորտների գիտելիքներ ստանալու համար, դրանք լուսաբանելը որևէ խնդիր չեն ներկայացրել, ուղղակի հաճույքով աշխատել եմ։

Գործունեության ընթացքում եղե՞լ է մի պահ, որ ցանկանաք փոխել մասնագիտությունը հիասթափություններ եղե՞լ են:

– Իհարկե, եղել են հիասթափություններ, բայց դրանք այնքան մեծ չեն եղել, որ ես հիասթափվեմ լրագրողի մասնագիտությունից ընդհանրապես: Դրանք ինձ համար աշխատանքի բաղկացուցիչ մաս են կազմել: Այդ հիասթափությունների պատճառով չէ, որ հետագայում փոխել եմ աշխատանքիս բնագավառը․ ամբողջ աշխարհում է ընդունված, լրագրողները ժամանակ առ ժամանակ  տեղափոխվում են հանրային կապերի ոլորտ և նորից վերադառնում են լրագրությանը։ Իմ դեպքը ՝ դասական տարբերակներից է, և  ուրախ եմ, որ իմ մասնագիտությունն ամենաճկունն է։
Մինչև վերջերս «Բիզնես Արմենիա» կազմակերպության հանրային կապերի խմբի ղեկավարի աշխատանքն եմ կատարել, իսկ հիմա անցել եմ այլ աշխատանքի։ Հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը։ Այն գլոբալ միջոցառում է՝ իր մեծ մարտահրավերներով։ Ներկայումս կատարում եմ համաժողովի հանրային կապերի պատասխանատուի աշխատանքը: Սա նույնպես հետաքրքիր փորձառություն է, քանի որ աշխատանքի մեծ մասը միջազգային լրատվամիջոցների և աշխարհահռչակ ՏՏ առաջնորդների հետ է կապված։ Սակայն հանրային կապերի ոլորտ տեղափոխվել եմ ոչ թե այն պատճառով, որ ժուռնալիստիկայից հիասթափված եմ, այլ պարզապես հիմա այս աշխատանքն ինձ ավելի հետաքրիր

Ալվարդ Ուդումյան
5-րդ կուրս

Կիսվել