SMM՝ ԴԱՐԻ ՄԵԴԻԱԳՈՐԾԻՔԸ

SMM՝ ԴԱՐԻ ՄԵԴԻԱԳՈՐԾԻՔԸ

2014

SMM՝  (սոցիալական մեդիա մարքեթինգ ) նոր հապավում, որը հավակնում է դառնալ վիրտուալի ամենանորաձեւ ու արդյունավետ գործիքը: Սա աշխատանք է, որը նաեւ հաճելի զբաղմունք է, մասնագետները մեծ պահանջարկ ունեն,  բարձր վարձատրությունն էլ երաշխավորվում է:  Եթե դուք ունեք հետաքրքիր մտքեր, ցանկանում եք աշխատանք, որը չունի խիստ ժամանակացույց եւ տեղի սահմանափակում,  ապա  SMM-ը հենց ձեզ համար է։

Իսկ ո՞րն է սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետի գործը. նա պետք է ամեն րոպե գրավի ձեր ուշադրությունն  իր ապրանքանիշի վրա: Կարող է «լայք» խնդրել, արտառոց լուսանկարով ձեզ ստիպել մուտք գործել էջ ու դառնալ իրենց ամենօրյա հետեւորդը: Սրանք այն պարզագույն հնարքներն են, որոնցից օգտվում են մարքեթոլոգները, որպեսզի  ավելացնեն  էջերի ակտիվությունը: Կան շատ ավելի բազմազան նորարարություններ, որոնք կստիպեն ձեզ հետաքրքրվել իրենց ընկերությունով։ Հենց այդ գործիքների արդյունավետությամբ էլ  աճում են կազմակերպությունների վաճառքները։

ADV  գովազդային գործակալության հիմնադիր Ալբերտ Գևորգյանը  սկսնակներին խորհուրդ է տալիս նախ մասնակցել անվճար վեբինարների, բաց դասերի  և սեմինարների։

 « Շատ կարեւոր է, որ տեղում չդոփեք եւ նաեւ հաճախեք վճարովի դասընթացների՝ միայն վիրտուալում փնտրած տեղեկությունները քիչ են արհեստավարժ մասնագետ դառնալու համար: ՍՄՄ-ի մասնագետի ամենակարեւոր հատկանիշը մեծ պատասխանատվությունն է, քանի որ մի ամբողջ կազմակերպության հաջողությունը կախված է մեկ մարդուց»,-վստահեցնում է Ալբերտ Գևորգյանը:

Ըստ փորձագետի,  SMM-ի  մասնագետը պետք է լավ հոգեբան լինի, քանի որ մարքեթինգի 90%-ը հիմնված է հոգեբանության վրա, մնացած 10%-ը լրացնում են արդեն տեխնիկական գիտելիքները:

Հագոպ Կալաչյան
3-րդ կուրս

Կիսվել