Ի՞ՆՉ Է ՊՈՊՈՒԼԻԶՄԸ

Ի՞ՆՉ Է ՊՈՊՈՒԼԻԶՄԸ

2567

Օրեր առաջ տեղի ունեցավ Յան-Վերներ Մյուլլերի  «Ի՞նչ է պոպուլիզմը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը թարգմանել է newmag-ը: Այն վերջին 2 տարիներին համարվում է քաղաքական ու քաղաքագիտական կարևորագույն հետազոտություններից մեկը: Պոպուլիզմի հանրագիտարանային բացատրությունները տարբեր են: Ըստ հեղինակի, ամբոխահաճության նպատակն է համոզել լայն զանգվածներին, որ  բարդ հարցերն ունեն հեշտ լուծումներ: Նյու Յորք Թայմսի բեսթսելլերը կարելի է համարել պոպուլզիմի կոնցեպտուալ նկարագրություն:

«Պոպուլիստը պետք է այս կամ այն կերպ նույն միտքն ասի այդ առաջնորդի դերն այն է, որ իրագործի ժողովրդի իմացածը։ Մյուս բոլոր քաղաքական գործիչներին հռչակում են կոռումպացված, իսկ իրենք իրականացնում են ժողովրդի կամքը։ Պոպուլիստները չեն ընդունում որևէ այլ կարծիք և շեշտում են՝ ժողովուրդը  հենց իրենք են, իսկ ով իրենց հետ համաձայն չէ, ընդհանրապես ժողովրդի մաս էլ չէ»,-նշում է գրքի հեղինակը հատուկ շնորհանդեսի համար պատրաստված տեսանյութում։

Գրքի գլխավոր խմբագիրը  Գնել Նալբանդյանն է, ով իր խոսքում նշեց, որ փորձել են արևմտյան քաղաքագիտական միտքը մոտեցնել ժամանակակից  արևելահայերենին, միտքը դարձնել հասկանալի՝ չհեռանալով բովանդակությունից։  Ըստ նրա,  գիրքը բավականին արդիական է ամբողջ աշխարհի գործիչների համար:

Թարգմանիչը  Հովհաննես Նիկողոսյանն է. «Գրքի ամենակարևոր եզրահանգումն այն է, որ պոպուլիստը բամզակարծություն և բազմակուսակցականություն չհանդուրժող գործիչ է»,-ընդգծում է Հովհաննես Նիկողոսյանը:

Գրքում տրվում են պոպուլիզմի հիմնական բնութագրիչները, բացատրվում է պոպուլիստների ընտրական հաջողությունների գաղտնիքը:

Սա այս աշնան  «Նյումեգ»  հրատարակչության առաջին գիրքն է։  Նոր և հետաքրքիր բեսթսելլերներն առջեւում են:

Լիանա Թուրյան
3-րդ կուրս

Կիսվել