Աշտարակ քաղաքում հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Պոպոքի ամենամյա 7-րդ փառատոնը: Փառատոնը նախաձեռնել են յոթ տարի առաջ՝ սփյուռքահայ Պիեր Բաղդադյանի գլխավորությամբ, (այժմ Gourmet Dourme ընկերության ղեկավարներից մեկն է) որը հայրենադարձվել է Հայաստան և բնակվում է Աշտարակում:
Նրա խոսքով՝ արտասահմանում ապրելու տարիներին հաճախ է լսել Աշտարակի պոպոքի մասին երգը. «Ես շատ զարմացա, երբ իմացա, որ ընկույզի մասին անգամ երգ կա, իսկ ընկույզի օր ոչ: Դրա համար որոշեցի կազմակերպել տոնը, որպեսզի բնակիչները կարողանան ընկույզ վաճառել»:
Հյուրերի և մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է: Փառատոնին մասնակցում են նաև Երևանից, Օշական, Սասունիկ, Ուշի համայնքներից տեղացիներ և զբոսաշրջիկներ:
Փառատոնի ժամանակ անցկացվում է նաև մրցույթ: Մրցույթին մասնակցում են ութ հոգանոց խմբեր: Մասնակիցները կանգնում են սեղանի առջև և սկսում են մուրճով ընկույզ կոտրել, այնպես, որ չփշրվի, կեղևահան անեն և լցնեն ամանի մեջ: Մեկ ամբողջական ընկույզը հաշվվում է մեկ միավոր: Այս տարի հաղթող ճանաչվեցին երկու աղջիկներ:
Մարդիկ գալիս են փառատոնին ընկույզ գնելու, ոմանք՝ մրցույթին մասնակցելու, ոմանք էլ՝ փառոտնի մի մասը դառնալու համար:
Սվետլանա Դավթյան
2-րդ կուրս