ԿՔԱՆԻՍՏ՝ ՄԵՏՐՈՅԻ ՏՈՄՍԻ ԴԻՄԱՑ

ԿՔԱՆԻՍՏ՝ ՄԵՏՐՈՅԻ ՏՈՄՍԻ ԴԻՄԱՑ

980

Ռուսաստանում առողջ ապրելակերպի քարոզը հասել է մինչեւ Մոսկվայի  մետրոպոլիտեն: Վիստավոչնայա կայարանում տեղադրել են հատուկ սարք, որի շնորհիվ ուղեւորները կարող են 30 անգամ կքանիստ անել եւ ստանալ անվճար երթեւեկելու հնարավորություն: Այս սարքը կօգնի բարելավել կազմվածքը եւ խնայել 30 ռուբլի:

Օգտվողները հիմնականում կանայք են: Առաջինը սարքը փորձարկել է  կրկնակի անգամ օլիմպիական չեմպիոն դարձած Ելենա Զամոլոդչիկովան։ Մարզիկը հեշտությամբ կատարելով  30 կքանիստ՝ ստացել է առաջին անվճար տոմսը։

«Ես շատ ուրախ եմ. այն շատ հետաքրքիր սարք է»,-իր տպավորություններով կիսվել է Ելենա Զամոլոդչիկովան։

Սարքը տեղադրված է հենց  Վիստավոչնայա մետրոյի կայարանի նախասրահում։ Այն աշխատում է առավոտյան 9-ից մինչեւ երեկոյան 20.00-ը։ Ամբողջ ընթացքում աշխատակիցները հսկում են սարքը․ հերթապահություն են սահմանել նաեւ բուժաշխատողները:

Անժելա Ոսկանյան

4-րդ կուրս

Կիսվել