ԻՆՉՊԵՍ ԽՆԱՄԵԼ ՄՈՐՈՒՔԸ

ԻՆՉՊԵՍ ԽՆԱՄԵԼ ՄՈՐՈՒՔԸ

1820

Այսօր աշխարհի նորաձեւ տղամարդիկ պետք է անպայման մորուք ունենան : Նորաձեւությունում պարբերաբար կարելի է տեսնել մորուքը խնամելու տենդենցներ, որոնք տարածվում են աշխարհով մեկ ու հասնում գեղեցկության սրահներ: 

Վարսահարդար    Հարութ  Ջուլհակյանը առանձնացրել   է  մորուքը խնամելու մի քանի  խորհուրդ:  Նախ եւ առաջ պետք է դիմել  հմուտ  մասնագետի,  ով  ճիշտ  խորհուրդներ  կտա, թե ինչպես խնամել  ու մշակել  մորքը եւ կկարողանա որոշել դեմքին  համապատասխան մորուքի  ձև: Պետք է լվանալ և օգտվել  խնամող նյութերից, դրանք են՝ հատուկ շամպուններ, կոնդիցիոներներ, փափկացնող նյութեր, որոնք  ապահովում  են  մորուքի փափկությունը, փոխանցում  բուրմունք եւ փայլ:  Խորհուրդ  է  տրվում  օգտագործել  բնական մազերից  պատրաստված խոզանակ  կամ  բնական  փայտից  սանր, բայց ոչ մի դեպքում չպետք է օգտագործել  մետաղից պատրաստված սանրեր:   Վերջին շրջանում շատերը  ներկում  են  մորուքները՝  թաքցնելով  սպիտակ  մազերը: Սակայն  պետք է  ընտրել  ճիշտ ու որակյալ ներկ, որը չի  չորացնի  մազերը  և  անիմաստ չի դարձնի խնամքի մյուս  միջոցների  օգտագործումը:  Հետևելով  այս խորհուրդներին՝  դուք  կունենաք  խնամված  և  գեղեցիկ  մորուք:                       

Սիլվի Գրիգորյան

3-րդ կուրս                                                          

Կիսվել