Նոյեմբերի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում երիտասարդական տոների շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում ուսանողական կառույցների ներկայացուցիչների և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի միջև։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և Լևոն Մկրտչյանն ուսանողների հետ քննարկել են կրթությանը, գիտությանը, երիտասարդությանն առնչվող հարցեր։
ՀՀ ԿԳՆ պարգևատրել է մի շարք երիտասարդների: Մրցանկաբաշխությունն իրենից ներկայացնում է ամենամյա պարգևատրման արարողություն, որտեղ երիտասարդության համաշխարհային և ուսանողության միջազգային օրերի առթիվ և երիտասարդական ոլորտում ունեցած ակտիվ գործունեության համար խրախուսվում են տարբեր ուսանողական կամ երիտասարդական կառույցների անդամներ:
Աղբյուր` heh.am
ԵՊՀ-ն ներկայացնող ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Գոհար Ջուլհակյանը ևս արժանացել է շնորհակալագրի իր ակտիվ և կազմակերպչական գործունեության համար: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը շնորհավորում է Գոհարին` մաղթելով նորանոր հաջողություններ և փառահեղ ձեռքբերումներ:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ