ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 1 ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 1 ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

2570

Այսուհետեւ Հերացու անվան համար 1 հիվանդանոցը կկոչվի Համալսարանական հիվանդանոց: Բուժհաստատությունում ավելացել է եւս մեկ՝ «Անհետաձգելի օգնության» բաժանմունք: Այս մասին լրագրողներին հայտնի դարձավ Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը և Մխիթար Հերացու անվան  բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ստորագրած հուշագրից:

Հիվանդանոցը անվանակոչելու միտքը առաջացավ քննարկումների արդյունքում, երբ պարոն Մուրադյանի գլխավորությամբ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը պաշտոնական այց կատարեց Արցախ:

«Փաստե՛նք, որ մեր ազգի անվտանգության կարևոր պայմանը առողջապահության ոլորտն է: Առողջ ազգ ունենալու համար պետք է համակարգում ունենալ բարձրակարգ որակավորում ունեցող բժիշկներ, և այս հուշագիրը մեզ հնարավորություն կտա, որպեսզի ի կատար ածենք մեր նպատակները,- նկատեց Արմեն Բաղրյանը:

Արմեն Մուրադյանն  իր խոսքում նշեց, որ հովանավոր չի եղել. <<Համալսարանն է  իրականացրել  ամբողջ գործընթացը:

Առաջին անգամ է, որ բժշկական համալսարանը համագործակցություն է սկսում և անվանակոչում բուժհաստատությունը: Այսուհետեւ արցախցի ուսանողները կարող են իրենց կրթական ծրագրի մի մասն անցնել Ստեփանակերտում, և ծրագրի հեռանկարը կլինի միջազգային:

Անժելիկա Ոսկանյան

3-րդ կուրս

Կիսվել