Երևանը տուն ու տեղ չէ․ Երևանը մենք ենք…

Երևանը տուն ու տեղ չէ․ Երևանը մենք ենք…

1145

Այսօր տոն է ոչ միայն Երևանում` քաղաքի սրտում, այլև բոլոր վարչական շրջաններում:  Քաղաքը լի էր ինչպես ժպիտով, թռչկոտող երեխաներով, այնպես էլ երջանիկ, թոռնիկների հետևից վազող տատիկներով և պապիկներով: Ողջ քաղաքը տոնում էր Երևանի 2801-ամյակը: Այսօր այն օրերից էր, երբ բոլորի դեմքերին ժպիտ էր նշմարվում: Քաղաքացիներից մի քանիսը նշեցին, որ քաղաքում իրենց սիրելի վայրը Օպերան է: Արուս տատիկը մաղթեց Երևանին բարեկեցություն, բարգավաճում, իսկ այն հարցին, թե ինչը կցանկանար փոխել քաղաքում, պատասխանեց. «Ավելի երջանիկ կլինեի, եթե մարդիկ ավելի սիրալիր լինեին միմյանց հանդեպ և  մաքուր պահեին մեր քաղաքը»: Իսկ Գայանեն, որը «պատասխանտու էր» քաղաքացիների դեմքին եռագույնը նկարելու գործում, ասաց, որ ի զարմանս իրեն, երեխաներից բացի մեծահասկաներն էլ էին գալիս իրենց եռագույնների հետևից:  Երևանի փողոցները լիքն էին խաղալիքներով, փուչիկներով, եռագույն դրոշներով ՀՀ հպարտ փոքրիկ քաղաքացիներով: 

 Այսօր ողջ քաղաքը արթուն էր, արթուն էր հոգով… 

Հիշեցնենք, որ էրեբունի Երևանի 2801-ամյակին այս տարի ծախսվել է ավելի քիչ գումար քան նախորդ տարի, ինչպես հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

2018-ի միջոցառումների համար նախատեսված բյուջեն ավելի քան 800 մլն դրամ էր, որից ծախսվել էր 507 միլիոնը։

Փողքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նշել էր նաև, որ նախորդ տարիներին Էրեբունի-Երևան տոնակատարություններին հովանավորչական օժանդակություն և նվիրատվություններ են եղել, ինչն այս տարի չկա:

Զվարթ Պետրոսյան
3-րդ կուրս

Կիսվել