61-ԱՄՅԱ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ

61-ԱՄՅԱ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ

898

Սեպտեմբերի 21-ը մեծ կարևորություն ունի հայերի համար. Հայաստանն արդեն 28 տարի է՝ տոնում է անկախության օրը: Բայց քաջարանցիների համար օրն այս տարի կրկնակի տոնական էր.  Քաջարանը տոնում էր իր հիմնադրման օրը։

1958 թվականից ի վեր ամեն տարի՝ օգոստոսի 21-ին, մեծ շուքով, նշվում է Քաջարան քաղաքի տոնը: Այս անգամ տոնը մեկ ամսով հետաձգվել էր քաղաքում տեղի ունեցող շինարարական աշխատանքների պատճառով:

Այս տարի հանդիսավորությամբ տոնեցինք մեր քաղաքի 61-ամյակը. բացվեց Տերյան և Աջափնյակ թաղամասերն իրար միացնող նորակառույց կամուրջը, ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզադաշտը:

Կազմակերպվել էին մի շարք միջոցառումեր: Վաղ առավոտից քաղաքը եռուզեռի մեջ էր․ կենտրոնական հրապարակը վերածվել էր պարահրապարակի, գլխավոր փողոցի երկայնքով գործում էր տոնավաճառ:

Միջոցառումների գլխավոր հովանավորն էր «Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատ» ՓԲԸ-ն: Կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին օգնական Ն. Ամբարյանը շնորհավորեց «հաց վաստակող, իր հացով կիսվող և իր հացը պաշտպանող» քաջարանցուն: Քաղաքացիներին պարգևներ և շնորհակալագրեր հանձնվեցին:  

Մարիամ Մարտիրոսյան

2-րդ կուրս

Կիսվել