ՔԿՀ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ 100 ՏԱՐԵԿԱՆ Է

ՔԿՀ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ 100 ՏԱՐԵԿԱՆ Է

902

Հոկտեմբերի 21-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում կայացավ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կազմավորման 100-ամյակի և քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ աշխատակիցներին կոչումներ և պարգևատրումներ հանձնելու հանդիսավոր նիստը:
Միջոցառմանը ներկա էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արդարադատության նախարար Ռոստամ Բաղդասյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը և այլ պատվավոր հյուրեր:
Փոխվարչապետ Ավինյանը շնորհավորելով ներկաներին՝ մաղթեց համակարգի ծառայողներին արդյունավետ աշխատանք և գործնական վերելքներ: Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ԱՆ քրեակատարողական ծառայության պետը: Արթուր Գոյունյանի խոսքով, ՔԿՀ-ն մշակում և ներդնում է  աշխատանքի կազմակերպման, ղեկավարման և վերահսկման  նոր, ժամանակակից մեթոդներ ու մեխանիզմներ:
«Վերջին ժամանակահատվածում նախաձեռնվել են հիմանորոգման և կահավորման աշխատանքներ մի շարք քրեակատարողական  հիմնարկներում, այդ թվում՝ Արմավիր քրեակատարողական հիմնարկում իրականացվում է տեսակցության մութ սենյակների  հիմնանորոգման աշխատանքներ, դրանք միջազգային չափանիշներին համատասխանեցնելու նպատակով: Սենյակները համալրվելու են կենցաղային տեխնիկայով և խոհանոցային պարագաներով, կահավորվելու է նաև մանկական սենյակ»,- ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը:

Ըստ Գոյունյանի՝ քրեակատարողական ծառայության համակարգը հաստատակամ է, պատրաստ և իզորու է իրականացնելու իր առջև դրված խնդիրները:

Մերի Խաչատրյան

3-րդ կուրս

Կիսվել