ԱՆՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

ԱՆՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

1521

Արագ, արդյունավետ և ժամանակի պահանջներին համապատասխան. Արմավիր բժշկական կենտրոնի բակում հայտնվել են շտապօգնության մեքենաներ: Մինչ այդ օգտագործում էին «RAF» մակնիշի ավտոմեքենաներ: Այժմ “RAF” մակնիշի ավտոմեքենաները օգտագործում են միայն մահացած մարդկանց տեղափոխելու համար:

Այն հարցին թե ինչու են գործող 9 մեքենայից շահագործում միայն երկուսը, վիրաբույժ Հունանյանը պատասխանեց. «Մեքենաներ ունենք, բայց գործող բրիգադներն են 2-ը, այդ պատճառով օգտագործում ենք 2 մեքենա: Առողջապահության նախարարության կողմից 2 բրիգադ է թույլատրվել մեր քաղաքին»:

Կայանը սպասարկում է Արմավիրի քաղաքը եւ գյուղերը: Ըստ վիրաբույժ Ն. Հունանյանի, եթե մեքենաներից մեկը գնում է կանչի հետեւից, իսկ մյուս բրիգադին մեկ այլ գյուղ են ուղարկում, քաղաքում մեքենա չի մնում: Այն հարցին, թե ինչու են ուշանում մեքենաները, բժիշկները պատասխանեցին՝ «Կանչերից հետո մարդկանց մոտ շատ լարված մթնոլորտ է և իրենց թվում է, թե մենք ուշացել ենք: Ճանապարհների անբարեկարգ վիճակը ևս խոչընդոտում է ժամանակին տեղ հասնելուն»: Արմավիր քաղաքի բնակիչներից Լ. Մուրադյանը պատմեց, որ օրեր առաջ շտապօգնություն են զանգահարել, սակայն քաղաքում մեքենա չի եղել և ստիպված են եղել իրենք հիվանդին հասցնել հիվանդանոց, որպեսզի օգնություն ցույցաբերեն: Առողջապահության նախարարությունից տեղեկացրեցին, որ բրիգադների քչությունը կապված է ֆինասավորման հետ, որը բավարար չէ: Ակտիվ կանչերը երեկոյան 18:00-ից 01:00-ն է, օրվա ընթացքում մինչեւ  75 կանչ են ստանում:

Անի Խաչատրյան

3-րդ կուրս

Կիսվել