ՀՈՎԱԶԸ՝«ԱՐԵՎՈՐԴԻ» 9-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՀԵՐՈՍԸ

ՀՈՎԱԶԸ՝«ԱՐԵՎՈՐԴԻ» 9-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՀԵՐՈՍԸ

797

Մեկնարկեց «Արևորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնը: Բարձրաձայնել բնապահպանական և վայրի բնության պահպանության խնդիրները՝ սա է  փառատոնի նպատակը:

Ըստ փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանի, իրենք այս տարի սկսել են համագործակցել տարբեր կրթահամալիրների և դպրոցների հետ:

 «Հիմնական համագործակից է հանդիսանում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, ում սաները շատ մեծ ոգևորությամբ կազմակերպում և մասնակցում են տարբեր միջոցառումների»,-նկատում է Քալանթարյանը:

«Վորլդ Վիժն Հայաստան»-ի կազմակերպությունն «Արևորդի» փառատոնի հետ համագործակցում է դեռ անցած տարվանից: Կազմակերպության տնօրեն Ժիրայր Էդիլյանն անդրադարձավ մեդիայի և ֆիլմերի միջոցով հանրության շրջանում էկո-մշակույթի ձևավորման կարևորությանը. «Այս փառատոնը տեղափոխեցինք նաև մարզեր, որպեսզի մարզերում և գյուղական համայնքներում ապրող մարդիկ ևս մաս դառնան փառատոնին։  Անցյալ տարի Վայոց ձորի մարզում ֆիլմերի ցուցադրումներ կազմակերպվեց, և դրանով մենք ականատես եղանք` ինչպես ակտիվացավ գյուղական կյանքը, և արձանագրեցինք երեք հազարից ավելի զբոսաշրջիկի այցելություն` փառատոնի շրջանակներում: Ուրախալի է, որ երեխաների նկարահանած ֆիլմերի, բնապահպանական խնդիրների լուսաբանման շնորհիվ խնդիրները համայնքներում սկսվում են լուծվել»:

Փառատոնն անցկացվում է Վիվասել-ՄՏՍ-ի ու «Վորլդ Վիժն Հայաստանի» աջակցությամբ: Այս տարի թեման հովազն է: «Վերջերս կենտրոնական բանկը թողարկեց հովազի մետաղադրամ, որը պատկերվել  էր մեր անտառապահներից մեկի կողմից: Հովազը  նկարահանվել էր տեղադրած թակարդ տեսախցիկի միջոցով»,-նշեց փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

Նա մետաղադրամը  նվիրեց Ռալֆ Յիրիկյանին:  Ըստ նրա, փառատոնը սիրել են հատկապես երիտասարդները. «Այն շատ կարևոր հարթակ է` բնության հանդեպ հոգատար վերաբերմունքն իբրև հիմնարար արժեք արմատավորելու տեսանկյունից»,-ասաց Վիվասել ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

Փառատոնի օրերին կովկասյան հովազին կարող ենք հանդիպել նաև Երևանի տարբեր հատվածներում. երեկոյան ժամերին հովազը «կզբոսնի» մայրաքաղաքի փողոցներում:

Արփինե Հակոբյան

3-րդ կուրս

Կիսվել