ԵՐԵՎԱՆԻ 2801 ՏԱՐԵԿԱՆԸ՝ ԴԱՎԻԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

ԵՐԵՎԱՆԻ 2801 ՏԱՐԵԿԱՆԸ՝ ԴԱՎԻԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

699

Հոկտեմբերի 19 –ին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նշվեց  «Էրեբունի-Երևան 2801»-րդ  տարեդարձը:  Դավթաշեն համայնքում կազմակերպվել էին տարբեր միջոցառումներ, որոնք տարբեր տարիքի ու երաժշտական ճաշակի մարդկանց էին համախմբել:

Տոնական միջոցառումները մեկնարկեցին ժամը 13:00 –ից: Առաջին ելույթները «Մուշ» պարային  կենտրոնի,  «Նոր  Դար» պարային համույթի, «Լյուսինկա» և «Արմե» պարային համույթների սաներինն էին, որոնք ավելի  տոնական դարձրին  բնակիչների տրամադրությունը: Վարչական շրջանում հնչեցին տարբեր ոճի ռիթմային երգեր: Բեմից  հնչող ջազը   և  ռիթմիկ շարժումները  հետաքրքիր պահեր պարգևեցին հավաքվածներին:

Դավիթաշենի բնակչուհի Աննան ասաց, որ ուրախ է, որ ապրում է հենց այստեղ: Ասաց՝  Երևանն ամենալավ վայրն է, որտեղ կարելի է ապրել. «Այստեղ ամեն բան քաղցր է»: Իսկ  դավթաշենցի Արմանը հակառակ կարծիքին էր. եթե  ապրում ես Երևանում, ապա պետք է լավ գումար ունենաս:

Միջոցառումն ավարտվեց  տոնական շքեղ  հրավառությամբ:


Սոնա Քյարունց
2-րդ կուրս

Կիսվել