«ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ Ո՛Չ ԿՐՈՆԱԿԱՆ, Ո՛Չ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԼԻՈՎԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՉԵՆ». ՀՆԱԳԵՏ Գ....

«ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ Ո՛Չ ԿՐՈՆԱԿԱՆ, Ո՛Չ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԼԻՈՎԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՉԵՆ». ՀՆԱԳԵՏ Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

1880

Հարևան Թուրքիայում մշտապես շարունակվող ուսումնասիրությունները, պեղումներն ու նոր հնագիտական աշխատությունները հարստացնում են Վանի թագավորության արվեստի ուսումնասիրությունները: Թուրք հնագետների հետ կապը մեծ օգնություն է Վանի ծիսական արվեստը բացահայտելու համար. այս կարծիքին է հնագետ Գայանե Պողոսյանը, ով հոկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային գրադարանում դասախոսություն կարդաց՝ նվիրված Վանի թագավորության ծիսական արվեստին:

Հնագետը ներկայացրեց «Մհերի դուռ» կամ «Ագռավաքար»  մշակութային հուշարձանը:

 Ըստ հնագետի՝ հուշարձանը, որը Վանի թագավորության շրջանում կոչվել է «Խալդիի  դարպասներ», ստեղծվել է մ.թ.ա. 9-8-րդ դարերում՝ Մենուա և Իշպուինի արքաների օրոք: Պատկերաքանդակում կան յոթանասուն աստվածներ և աստվածուհիներ. սա պարզել են վրաց հնագետ և պատմաբան Մելիքիշվիլին և մեր հայրենակից Գրիգոր Ղափանցյանը: Գրիգոր Ղափանցյանին հաջողվել է տարբերակել այդ աստվածությունները և առանձնացնել խմբերի, իսկ Մելիքիշվիլին կարողացել է հասկանալ դրանց սեռային պատկանելությունը:

Կրոնական համակարգի գլխավոր աստվածներն են Խալդիին, Թեյշեբային և Շիվինիին: Խալդին երկնային գլխավոր տիրակալն է, որին սեպագիր արձանագրություններում տալին են «տեր» անունը: Այսինքն՝ մեր տարածաշրջանում եղել է խալդական ժողովուրդ, որին հարևանները կոչել են խալդեր: Թեյշեբան ռազմի և տարերքի աստվածությունն է, իսկ Շիվինին՝ արևի:

Ըստ հետազոտությունների՝ Խալդի աստծվածության  խորհրդանիշն առյուծն է համարվում, քանի որ պատկերներում առյուծը միշտ աստծո հետ է:

Աստվածներն իրենց գլխին կրում էին խույրեր, որոնք եղջերակիր էին: Հենց խույրերի միջոցով էին Ուրարտուում տարբերակում աստվածությունները: Խույրերը Վանի թագավորության խորհրդանիշն էին համարվում: Գայանեն նշեց, որ պատկերաքանդակը Թուրքիայի հնագիտության թանգարանում է գտնվում, և ուսումնասիրություններն արվել են հենց թուրք հնագետների  կողմից:

Կարմիր բլուրի պեղումների արդյունքում մեզ է հասել մեկ այլ պատկերային դրվագ, որի վրա մենք տեսնում են հենց ծիսական պատկերագրությունը: Առաջին պատկերում Խալդին է՝ ձեռքին իր գավազանը, առյուծի վրա կանգնած, հաջորդ պատկերում ցլի վրա կանգնած Թեյշեբան է, իսկ նրանց կենտրոնում կենաց ծառն է՝ պտղաբերության սրբազան խորհրդանիշը:

Հայտնաբերվել են Վանի թագավորությունում ստեղծված զենքեր, որոնք դեկորատիվ և ծիսական բնույթի էին, որովհետև իրենց վրա ունեին սեպագիր արձանագրություններ:  Ըստ Գայանեի հետազոտությունների՝ սրանք ուժ և զորություն պարգևող զենքեր էին, որոնք դրվում էին տաճարներում կամ պալատներում:

Արվեստի և գրականության մասնագետ Գայանե Պողոսյանը  դասախոսությունն ավարտեց՝ասելով, որ սեպագիր արձանագրությունները կարևոր գրավոր փաստաթղթեր են՝ հասկանալու և հետազոտելու կրոնական համակարգը, որից պետք է քաղենք պատկերագրական համակարգը հասկանալու բանալիները:

Հովեյան Վիկտորյա

2-րդ կուրս

Կիսվել