ԿՊՉՈՒՆ ՄՏՔԵՐ ԵՎ ՎԱԽԵՐ

ԿՊՉՈՒՆ ՄՏՔԵՐ ԵՎ ՎԱԽԵՐ

3043

Տարբեր են ոչ միայն մեր մտքերը, այլև դրանց առաջացման պատճառները։ Մտածմունքներն ու վախերը առաջանում են օրվա ընթացքում մեր ուշադրությունը գրաված իրադարձություններից ու դեպքերից, իսկ հետո դրանք վերածվում են վախի կամ էլ ֆոբիայի։

Վախը կարող է առաջանալ սթրեսային իրավիճակից, մանկական որևէ հիշողությունից կամ միջադեպից, ինչու ոչ նաև ֆիլմերից։ Ֆոբիաներն առավել առեղծվածային են։ Օրինակ՝ շատերն ունեն ֆոբիա բարձրությունից կամ վերելակից։

Գոյություն ունի վախ գեր տղամարդկանցից։ Միգուցե ծիծաղելի թվա, բայց կան նման մարդիկ, ովքեր կարող են իրենց ճանապարհի ուղղությունը փոխել, որպեսզի չհանդիպեն գեր մարդու։ Այս վախը չունի իր բացատրությունը կամ պատճառը, բայց որքան էլ տարօրինակ լինի՝ այն կա։

Մյուս տարօրինակ վախն առաջանում է բմբուլներից։ Նման ֆոբիա ունեցող մարդիկ նույնպես բացատրություն չեն գտնում, թե ինչից է այն առաջացել։

Վախ սեփական ստվերից։ Մենք ամեն օր տեսնում ենք մեր շողքը պատերին կամ հոսող ջրի մեջ, բայց կան մարդիկ, ովքեր վախեցնում է սեփական ստվերից։ Լիլիթը նույնիսկ հոգեբանի օգնությանն է դիմել այս ֆոբիայից ազատվելու համար։ «Ես փոքր տարիքից ունեմ վախ իմ շողքից։ Հատկապես,  երբ մենակ եմ մնում կիսամութ տարածության մեջ, իմ աչքերում շողքն այլ պատկեր է ստանում։ Եթե կողքիս էլի մարդիկ են լինում, ինձ կարողանում եմ հանգստացնել։ Փորձում եմ ուշադրությունս շեղել։ Նույնիսկ դեպք է եղել, երբ գիտակցությունս կորցրել եմ ,– պատմում է Լիլիթը։

Հոգեբան Հասմիկ Ավագյանը նշում է, որ բավականին բարդ է, երբ մարդու մոտ վախը վերածվում է ֆոբիայի։ Տվյալ անձը մեկ անգամ վախ ապրելով և գտնվելով իրեն անհանգստացնող իրավիճակում ՝ սարսափով սպասում է ՝ երբ այն կկրկնվի։ «Անձը  խուճապի է մատնվում, երբ զգում է իրեն սպառնացող վտանգը։ Նրա մոտ սկսվում է սրտխառնոց, գլխապտույտ, շնչառության խանգարում և այլ զգացողություններ։ Այն ոչ միայն իրականություն է, այլև ավելի շատ երևակայություն։ Հիվանդին կարելի է օգնել միայն մասնագետի օգնությամբ, երբ փորձում ենք նրան կոնկրետ իրավիճակում սովորեցնել, որ ինչը նա զգում է , պատճառ չէ վախի»։

Մարդիկ վախենում են, քանի դեռ մտածում ու երևակայում են, իսկ մտածելն ապրելու և հաղթելու նշան է։

Լիանա Հակոբյան

3-րդ կուրս

Կիսվել