Սաուդյան Արաբիայի թագաժառանգ 34-ամյա Մոհամեդ Բին Սալմանը վճռական է տրամադրված ձեռք բերելու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», ամերիկացի Գլեյզերների ընտանիքից:
Ինչպես հաղորդում է «Mirror.co.UK» կայքը, թագաժառանգը բանակցել է Գլեյզերների հետ, առաջարկելով` 3․48 միլիարդ եվրո և ցանկություն է հայտնել ձեռք բերելու անգլիական գրանդ ակումբը, սակայն, Գլեյզերները մերժել են թագաժառանգի առաջարկը:
Թագաժառանգը մտադիր է ավելի գրավիչ առաջարկ անել:
2005 թվականից «Մանչեսթեր Յունյթեդի» սեփականատեր Գլեյզերները Նյու Յորքի ֆոնդային բորսայում տեղադրել են ակումբի բաժնետոմսերի 13 տոկոսը` 314 միլիոն եվրոյով:Այս հանգամանքը հնարավոր է ազդի վաճառքի վրա:
Էրիկ Աթյան
4-րդ կուրս