ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ԻՆՔՆԱՏԻՊՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ԻՆՔՆԱՏԻՊՈՒԹՅՈՒՆԸ

3612

Աշխարհում ապրող բազմաթիվ ազգեր առանձնանում են իրենց սովորույթներով և մտածելակերպով: Բացի մշակութային բազամազանությունից՝ նրանք աչքի են ընկնում իրենց վարվելակերպով և առօրյայով:
Այս անգամ կանդրադառնանք Հարավային Կրոեայի սովորույթներին և կորեացիների ինքնատիպ վարվելակերպին:
Եվրոպացիների ալկոհոլ օգտագործելու հմտությունը ոչ մի կերպ չի կարող համեմատվել հարավկորեացիների հմտության հետ: Տարեց տարի Հարավային Կորեան մոտենում է աշխարհում ամենաշատ ալկոհոլ օգտագործող երկրների ցուցակի առաջին հորիզոնականին: Կորեայում, եթե ինչ-որ մեկը ձեզ ըմպելիք է առաջարկում, ապա դրանից հրաժարվելը ձեր կողմից կոպիտ վերաբերմունք կդիտվի: Նրանք հատկապես շատ են օգտագործում Սոջու: Դա սպիրտային խմիչք է՝ պատրաստված բրնձից և գարուց:
Հարավային Կորեայում  հակառակ սեռի ներկայացուցիչների քնքշանքները փողոցում  մեծ քննադատության են արժանանում և համարվում են անհարգալից վերաբերմունք շրջապատի նկատմամբ, այնուամենայնիվ նույն սեռի ներկայացուցիչների միջև նման բաները լիովին ընդունելի են:
Հարավային Կորեան հայտնի է նաև որպես պլաստիկ վիրահատությունների երկիր: Շատ մարդիկ հատուկ գալիս են այստեղ որակյալ վիրահատություն անելու նպատակով: Հարավկորեացիները տարված են իդեալական դեմքի գաղափարով, և դեռ փոքր տարիքից երազում են վիրահատություն անելու մասին: Հարուստ ընտանիքի երեխաներն այդ ամենը ստանում են ավելի շուտ, իսկ ոմանք ստիպված են լինում անձամբ վաստակել այդ գումարը: Որոշ ծնողներ էլ իրենց երեխային  դպրոցն ավարտելու առթիվ տանում են պլաստիկ վիրահատության:
Ինչը վերաբերում է տեխնիկային, և ավելի հստակ՝ բջջային հեռախոսներին՝ Հարավային Կորեայում ամենաշատ պահանջարկ ունեն մեծ էկրանով բջջայինները: Որքան մեծ է էկրանը, այնքան ավելի լավ: Կորեացիները դա բացատրում են նրանով, որ հեռախոսն իրենց համար և՛ նոթբուք է, և՛ պլանշետ, և՛ հեռուստացույց, և՛ գիրք:Կորեացիները միշտ հեռուստասերիալներ, շոուներ, ֆիլմեր են դիտում իրենց սմարթֆոններով, այդ պատճառով էլ նրանք նախընտրում են լայնէկրան մոդելները:
Կորեացիները պաշտում են ակնոցները, դրանք նրանց համար պարտադիր ոճային և ստատուսային աքսեսուարներ են։ Ում տեսողության հետ ամեն ինչ կարգին է՝ կրում են սովորական ապակով ակնոցներ, հաճախ նաև առանց ապակու: Գործնական աշխարհում նույնպես սմոքինգներով և թանկարժեք ռոլեքս ժամացույցով ջենտլմենները հաճախ գործնական հանդիպումների գալիս են մերկ՝ առանց ապակու շրջանակներով, և դա նորմալ է: Արտասահմանցիների համար  դա մի փոքր անսովոր և անհասկանալի է, իսկ ասիացիների համար՝ նորմալ:
 Կորեայում ծխելու առումով օրենքը շատ խիստ է: Հասարակական վայրում ծխելու համար դուք կարող եք տուգանվել սկսած 100$-ից: Իսկ փողոցում ծխող աղջիկ տեսնելը շատ հազվագյուտ երևույթ է: Սակայն հենց ընկնեք գիշերային ժամանցի վայրեր՝ կտեսնեք, որ բոլորովին էլ ծխող կորեուհին անսովոր բան չէ: Չգիտես ինչու՝ բոլոր երիտասարդ ծխող կորեուհիները այդ փաստը շատ լավ թաքցնում են: Ցերեկը բոլորովին չես իմանա, որ այս նրբագեղ լեդին ծխում է։
Եվ իհարկե կարևոր է նշել, որ Հարավային Կորեան էմիգրանտների և փախստականների համար աշխարհի ամենափակ երկրներից մեկն է: Այն գրավում է ցուցակում 3- րդ տեղը:

Պետրոսյան Գոհար
3-րդ կուրս

Կիսվել