Բլից հարցում հումորիստ, դերասան Անդրանիկ Հարությունյանի հետ

Բլից հարցում հումորիստ, դերասան Անդրանիկ Հարությունյանի հետ

2016

Առավոտյան արթնանալուն պես` սուրճ թե՞ թեյ

Սուրճ

Հանգստյան օրերին նախընտրում եք ակտիվ թե՞ պասիվ հանգիստը

Միանշանակ` ակտիվ

 Տարվա Ձեր եղանակը

Գարուն

 Կանացիություն ասելով` առաջինը ո՞վ գալիս է Ձեր մտքին

Կինս

 Մեկը, ում էջին համացանցում ակտիվ հետևում եք

Այսօրվանից ` Ձեզ (ժպտում է)

 Ձեր ստացած յուրահատուկ նվերը

Էդպես չեմ կարող նշել, բոլորն էլ յուրահատուկ են

Երջանկության Ձեր բանաձևը

Իմ ընտանիքը

 Ի՞նչն եք առաջինը նկատում դիմացինի մեջ

Փորձում եմ դիմացինիս մեջ բարություն գտնել

 Ինչի՞ց է վախենում Անդրանիկ Հարությունյանը

Մահվանից

Ի՞նչը կփոխեիք Ձեր ներկայիս կյանքում

Ամեն բան հեքիաթային է

Վայր, որը հարազատ է Ձեզ համար

Բնականաբար` իմ տունը

 Վերջին ֆիլմը, որ դիտել եք

է՜, չեմ հիշում

Ֆիլմ , որը ինչ-որ բան է փոխել Ձեր մեջ

Ավելին ասեմ` իմ կյանքն է փոխել․ «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը

Սիրելի գրողը

Տերյան

Վերջին կարդացած գիրքը , որը ստիպել է մտածել

Հիմա հասցնում եմ միայն մեր ներկայացումների պիեսները կարդալ

Նախընտրելի երաժշտական ոճը

Տարբեր, բոլոր ոճերն էլ սիրում եմ

 Երազանք, որը կարծում եք անիրականանալի է

Չկա

Անդրանիկ Հարությունյանը` 10 տարի անց

Ավելի երջանիկ, աշխույժ  և ավելի շատ ներկայացումների մեջ (ժպտում է) :

Օֆելյա Պողոսյան
3-րդ կուրս

Կիսվել