Newmag-ը հայերենով ներկայացրեց համաշխարհային նոր բեսթսելլերը: Աշխարհի 20 լեզվով թարգմանված գիրքը գլխավորել է «The New York Times» և «Publishers weekly» բեսթսելլերների ցուցակը: «Աղջիկ ջան, մի´ արդարացիր» գիրքը ամերիկացի գրող Ռեյչլ Հոլիսի ստեղծագործությունն է: Սա հեղինակի նախորդ` «Աղջիկ ջան, ուշքի արի» գրքի շարունակությունն է, որը հեղափոխեց կանանց ու աղջիկներին: Չորս երեխայի մայր Ռեյչլ Հոլիսը վերադարձավ նոր խորհուրդներով և ոգեշնչող պատմություններով: Գիրքը մոտիվացիոն ձեռնարկ է, որտեղ հեղինակը քայլ առ քայլ ներկայացնում է` ինչպես լուծել բոլոր խնդիրներն` առանց վարանելու, ավելորդ բարդույթների հասնել նպատակին: Մոտիվացիոն խոսնակը պատմում է այն բոլոր արդարացումների մասին, որոնք երկար ժամանակ խանգարել են իրեն:
Հեղինակը գիրքը գրելիս այքան է ոգեշնչվել Դեմի Լովատոյի «Sorry, not sorry» երգով, որ, որպես գրքի վերնագիր, ուներ նաև այլ տարբերակ` «Կներես, քեզ քիչ էր»:
Սա համաշխարհային հիթ է, որը խորհուրդ է տալիս կյանքն ապրել սեփական կանոններով: Պրոֆեսիոնալ խորհրդատուն պատմում է իր մշտական պայքարների մասին, որոնցից մեկը ուրիշների կարծիքը հաշվի չառնելն է:
Գրքում տեղ են գտել նաև սխեմաներ, որտեղ հեղինակը բացատրում է հաջողակ լինելու մեխանիզմների մասին: «Ուզում եմ քեզ հիշեցնել, թե ով ես դու. ահա թե ինչի համար եմ գրել այս գիրքը: Քո երազանքների համար չպետք է խորհրդակցես ուրիշների հետ. դրանք քեզ են պետք, դրանք են քեզ ոգեշնչում ու մոտիվացնում»,-նկատում է հեղինակը:
Մեր կողքին կան բազմաթիվ «Ռեյչլներ», որոնցից երեքին ընտրել էր Newmag-ի թիմը: Արդեն ուշքի եկած և առանց արդարացումների հաջողության հասած կանանցից է Գոհար Նավասարդյանը, ով, ունենալով տեղաշարժման խնդիրներ, գնաց իր երազանքի հետևից և դարձավ ֆուտբոլային երկրպագուների ակումբի ղեկավար: Հաջորդ կինը Արփի Կարապետյանն է, ով հաղթահարելով կյանքի դժվարությունները, հիմնեց իր սեփական ընկերությունը: Վերջին հերոսուհին` Աննա Մինասյանը, հավատաց իր ուժերին, իրականացրեց իր երազանքն ու դարձավ բիզնես women:
Շնորհանդեսին ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Նա, ինչպես մյուսները, երբեմն արդարացել է, սակայն դրանք չեն խանգարել նրան` հասնել հաջողության: Նա կիսում է Ռեյչլի այն կարծիքը, որում ասվում է «երբեք մի արդարացիր այն բանի համար, ինչին դու ձգտում ես»: Դեսպանը խորհուրդ է տալիս երբեք չհանձնվել. «Եթե ունեք նպատակասլացություն, թույլ մի´ տվեք ուրիշներին շեղել ձեզ ձեր նպատակներից»:
«Եթե մարդը հաջողում է որևէ բիզնեսում, նախ նրա մասին գրում են, հետո մյուսները փորձում են նույնը կրկնել. հանրային էներգիան կառուցված է ստեղծարարության վրա»,- ասում է Newmag ընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանը: Նա մեկնաբանում է` newmag-ը այս գրքերը հրատարակում է կանանց դիրքերը հասարակությունում բարելավելու համար և հաջողության գաղտնիքն էլ այն է, որ իրենք հրատարակում են հենց իրենց հավանած գրքրերը:
Նազենի Հովհաննիսյանը նույնպես շատ է հավանել գիրքը. «Պարզագույն լեզվով ներկայացվում են այն խնդիրները, որոնցով բոլորս խճողված ենք, և դրանից ձերբազատվելու համար ամեն անգամ պետք է նորից լսել այն մասին, որ մենք ազատ ենք մեր ընտրությոունների մեջ»: Նա անընդհատ արդարացող աղջիկներին խորհուրդ է տալիս լիարժեք օգտագործել իրենց տրված կարճ ժամանակը.«Չարժի վատնել անընդհատ իրար մեղադրելով ու մեր ժամանակը սպանելով»:
Աստղիկ Ավետիսյանը կարծում է, որ գիրքը դաստիարակչական մոտեցում ունի. «Կանայք պարբերաբար արդարացումներ են փնտրում, որովհետև ունեն ինքնակայացման և ինքնադրսևորման խնդիր»:
Սոֆի Մխեյանի համար էլ վերնագիրը սթափեցնող է, ինչն էլ ստիպում է գիրքն ընթերցել մեկ շնչով:
Ռեյչլ Հոլիսը կոտրեց բոլոր միֆերը, որոնք կանանց խանգարում էին լինել երջանիկ:
Ինչպես հեղինակի նախորդ գիրքը, սա ևս հայերեն է թարգմանել Լիլիթ Գրիգորյանը, խմբագիրը Տաթևիկ Նալբանդյանն է: Հայերեն հրատարակության դիզայնն իրականացրել է հրատարակչական ընկերության Էդիկ Պողոսյանը:
«Աղջիկ ջան, մի´ արդարացիր» գիրքը վաճառվում է բոլոր գրախանութներում, ինչպես նաև առցանց:
Արփինե Հակոբյան
3-րդ կուրս