ՔԱՂԱՔԸ ԳԻՐՔ Է ԿԱՐԴՈՒՄ․ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԳՐՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ 3-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

ՔԱՂԱՔԸ ԳԻՐՔ Է ԿԱՐԴՈՒՄ․ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԳՐՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ 3-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

1447

Գրքի հանդեպ սերը դարձյալ միավորել է գրողին, հրատարակչին և  ընթերցողին։ Մեկնարկել է գրքի երևանյան 3-րդ փառատոնը՝ մայրաքաղաքը վերածելով գրական հարթակի։

Գրքի երևանյան փառատոնը տեղի է ունենում Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության աջակցությամբ: Այս տարի տասով ավելացել է մասնակիցների թիվը։ 37 հրատարակչություն և գրատուն ընթերցողի գնահատման են ներկայանում տարվա ամենամեծ պահանջարկ ունեցող գրքերով  և  գրական նորություններով։  

«Նյու Մեգ» հրատարակչությունը ներկայանում է 18 անուն գրքով։ «Մեր գրքերը բազմապրոֆիլ են։ Թեմաները տարբեր են, ունենք սպորտային, քաղաքական, մոտիվացնող բեսթսելլերներ»,֊պատմում է հրատարակչության ներկայացուցիչ Ավետիս Հարությունյանը։

«Մագաղաթ» հրատարակչության տնօրեն Ռուզաննա Կնյազյանը հավելեց, որ շատ բուռն, մեծ ակտիվություն ունեն: Կարեւորում են որակյալ աշխատանքը։


Փառատոնի գլխավոր իրադարձությունը գրական մրցույթն է, որին այս տարի ներկայացվել է 87 հայտ։ Հաղթող պոետները, արձակագիրները և դրամատուրգները գրական մրցանակները կստանան եզրափակիչ հանդիսության ընթացքում։ Արդյունքներն ամփոփվելու են փառատոնի փակման օրը` նոյեմբերի 24-ին։ Իսկ մինչ այդ՝ քաղաքը գիրք է կարդում։

Մերի Խաչատրյան

3-րդ կուրս

Կիսվել