ՕՆԼԱՅՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՕՆԼԱՅՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1119

Անցած շաբաթ անցկացվեց օնլայն գնումների փառատոնը: Վիրտուալ գնորդների և հաճախորդների նպատակն է  օնլայն հարթակում ստեղծել հարմարավետ պայմաններ։
Թեմատիկ տաղավարները տասնհինգն էին, որոնցից յուրաքանչյուրն առանձնացրել էին ըստ հաճախորդների  հետաքրքրող թեմաների։ Առաջին սրահում կազմակերպիչները հուշում են՝ ինչպես կատարել առաջին գնումը, ինչպես ընտրել վստահելի խանութներ, ինչպես առաքել:

Նախաձեռնության նպատակն է, որ յուրաքանչյուր գնորդ կարողանա կատարել օնլայն գնումներ, բոլոր տաղավարներն ունենան  իրենց օնլայն հարթակները։

Գլոբբինգի հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանի խոսքով՝ այցելուների թիվը անցնում է չորս հազարը: Ըստ նրա՝ փառատոնը իրականություն դարձավ օգտատերերի բազմաթիվ  հարցերի շնորհիվ,  քանի որ պարզ դարձավ, որ քչերն են կարողանում շահավետ գնում կատարել։

Յուրաքանչյուր մասնակից կարող էր ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը՝ մասնակցելով սեմինարներին։ Թրեյնինգները վարում էին դիմահարդար Ագա Քանքանյանը, Արևիկ Ուդումյանը, Սամվել Մարտիրոսյանը, Արամ Նիկոլյանը։ Յուրաքանչյուր հրավիրյալ դուրս գալուց առաջ թողնում էր իր կարծիքը փոքրիկ արկղում։ Փառատոնի ընթացքն ուղեկցվում էր հաճելի երաժշտությամբ և հյուրասիրությամբ։

Լիանա Հակոբյան

3-րդ կուրս

Կիսվել