ՄԱՐԿՈՍ ՊԻԶԶԵԼԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ԿԱՐԻԵՐԱՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՄԱՐԿՈՍ ՊԻԶԶԵԼԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ԿԱՐԻԵՐԱՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1073

Ղազախական «Ակտոբեից»  հեռացած 35 ամյա կիսապաշտպան Մարկոս Պիզզելին ավարտեց  իր կարիերան Հայաստանի հավաքականում: Այդ մասին Պիզզելին հայտնել է  «news.am»-ին :

«Որոշել եմ ավարտել կարիերաս,  քանի որ նախկինի նման այլևս կարևոր ֆիգուր չեմ ազգային թիմում․ դեր խաղաց նաև տարիքս:

Ակումբային կարիերայիս վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չեմ կայացրել․ երևի կշարունակեմ խաղալ :

 Ֆուտբոլային կարիերայիս ավարտից հետո, ինձ մարզիչի դերում չեմ պատկերացնում»,- նշել է Պիզզելին:

 Հունաստանի և Իտալիայի դեմ  հանդիպումներում Հայաստանի նորանշանակ մարզիչը` Աբրահամ Խաշամյանը չի հրավիրել Պիզզելիին ազգային հավաքական:

 2008-ից Հայաստանի հավաքականում հանդես եկած Պիզզելին ազգային թիմի հետ մասնակցել է 68 հանդիպման և խփել 11 գոլ:


Էրիկ Աթյան
4-րդ կուրս

Կիսվել