«ԵՍ ՄԵԾ ՀՈՒՅՍ ԵՄ ԿԱՊՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ». «ՎԵՐՋԻՆ ՈՒՍՈՒՑԻՉԸ» ՖԻԼՄԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԸ...

«ԵՍ ՄԵԾ ՀՈՒՅՍ ԵՄ ԿԱՊՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ». «ՎԵՐՋԻՆ ՈՒՍՈՒՑԻՉԸ» ՖԻԼՄԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ԷՐ

2888

1978 թվականին հայ գրող, արձակագիր, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանը գրեց «Վերջին ուսուցիչը» վիպակը, որտեղ մի դասարանի պատմությամբ հեղինակը բարձրացնում է տարբեր թեմաներ: Հանրային հեռուստաընկերությունը էկրանավորեց վիպակը և վիպակի գործողությունները փոխադրեց մեր օրեր` իրադարձություններին ու կերպարներին տալով մեր ժամանակների շունչը: «Վերջին ուսուցիչը» հեռուստանովելը սիրվեց ու մեծ հնչեղություն ստացավ հանդիսատեսի կողմից: Այն ցուցադրվել է սեպտեմբերին, որի պրոդյուսերն Արման Միտոյանն է, ռեժիսորը՝ Հայկ Կբեյանը․ ֆիլմում նկարահանվել են Էվելինա Շահիրյանը, Աշոտ Ղազարյանը, Խորեն Լևոնյանը, Էմմա Մանուկյանը, Էլեն Սարգայանը, Արմեն Միքայելյանը, Լիլի Միքայելյանը և այլք։ ԵՊՀ դահլիճում համալսարանականները
հյուրընկալել էին «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալի դերասանական և ստեղծագործական կազմին:

Դերասանները խոսեցին իրենց դրական տպավորությունների մասին, որոնցից առանձնացրին այն, որ լավ ընկերներ են ձեռք բերել և նշեցին, որ ֆիլմից մեծ բարիքներ են «քաղել»:
«Ամեն մեկը իր կերպարը, իր աշխարհայացքը, իր ապրելակերպը բերեց ֆիլմ, ու ստացվեց հարուստ ներկերի գունապնակ, որը միայն գեղեցկացրեց կադրը»,-ընգծեց վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը:
Ինչպես ֆիլմում խորհուրդ էր տալիս ուսուցիչ Մամյանը, ում մարմնավորում էր Խորեն Լևոնյանը, որ բոլորը ունենան իրենց հեքիաթները, այնպես էլ իրական կյանքում Լևոնյանը ունի իր հեքիաթը. «Հայերին տեսնել աշխարհի քաղաքակիրթ, առաջադեմ երկրների հնգյակում»:
Դերասանները խոսեցին նաև իրենց ոգեշնչման աղբյուրների և ուսուցիչների մասին: Խորեն Լևոնյանի համար միակ ուսուցիչը կյանքն է, իսկ ոգեշնչման աղբյուրըերիտասարդությունը. «Ես մեծ հույս եմ կապում երիտասարդների հետ: Եթե ինչ-որ նոր բան պետք է ստեղծվի ու արարվի, ես համոզված եմ դա անելու են երիտասարդները»:
Դերասան Արմեն Միքայելյանն էլ ոգեշնչվում է ընկերներից, ընտանիքից, գրքերից, մասնավորապեսԱստվածաշնչից: «Պետք է ոգեշնչվել հայրենիքից և իմաստուն մարդկանցից»,-ընդգծում է դերասան Վարդգես Բարսեղյանը: Դերասանները գրքեր խուրհուրդ տվեցին ուսանողներին, իսկ Վարդգես Բարսեղյանը հակադարձեց ասելով, որ «ամեն պատահած գիրք չի կարելի կարդալ»: Ըստ Խորեն Լևոնյանիկյանքն է թելադրումինչ գրքեր կարդալ: Այնուամենայնիվ, դերասանը խորհուրդ տվեց կարդալ Մարկ Արենի «Այնտեղ, ուր ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը, որի հիման վրա հեռուստասերիալ է նկարահանվել«Անատոլիական պատմություն» և ապրիլին հեռարձակվելու է: Դերասանները նշեցին, որ նկարահանումների ժամանակ իրենք դժվարությունների գրեթե չեն հանդիպել, որովհետև կերպարը և անհատը միաձուլվել են: Հարցիս ի պատասխանԱրմեն Միքայելյանը ասաց, որ իրենցսկսնակների համար դժվարությունը եղել է այն, որ իրենք լարված են եղել, որ աշխատելու էին Խորեն Լևոնյանի հետ, սակայն առաջինը՝ հենց Լևոնյանն է մտերմացել իրենց հետ: Դերասանուհի Դիանա Անանյանն էլ նշեց, որ պրոֆեսիոնալների հետ աշխատանքը պարտավորեցնող է եղել, սակայն դժվարություններ չեն եղել: Թե´ փորձառու դերասանները, թե´ սկսնակները իրարից շատ բաներ են սովորել, կարևորըմեծ փորձ:
Ֆիլմը մեծ գիտելիք տվեց նաև դերասաններին: Վաստակավոր արտիստը նշում է, որ բացի գիտելիքից կարևոր էինչ հետք է թողնում կերպարը ֆիլմից հետո. «Ինձ մոտ թողեց բարություն, ներողամտություն, թողեց չշտապել, հասկանալ, վերլուծել»: «Մենք հասել ենք մեր նպատակին էկրանավորել ենք մի պարզ, մարդկային սերիալ, որը նուրբ անցումներով դիպավ երիտասարդների սրտերին,-ընդգծեց Խորեն Լևոնյանը:
Ֆիլմի ստեղծագործական կազմին Մայր բուհ էր հրավիրել ԵՊՀ ՈւԽ-ի Արտաքին կապերի հանձնաժողովը:

Արփինե Հակոբյան
3-րդ կուրս

Կիսվել