ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՑԱԽ՝ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՑԱԽ՝ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

2169

Եռաբլուրում ՝ Վարդան Ստեփանյանի շիրմաքարի մոտ հավաքվել է մեծ բազմություն, Դուշմանի 50 –ամյակն է. «Ես սգավոր մայր չեմ, ես Դուշման Վարդանի մայրն եմ, ես հերոսի մայր եմ, որի միակ պակասը օտարի ոտքերի տակ տնքացող հողն էր»: Այսպես բնութագրեց իրեն Վարդան Ստեփանյանի մայրը՝ տիկին Զարիկը:

Վարդանը ոգեշնչում էր պատանի զինվորներին, հետո ձեռքն էր վերցնում մի բուռ հող և ուտում ու պահանջում, որ այդպես վարվեն նաև տղաները, ապա սկսում էր խոսել, ինչի միտքն այն էր, որ մեր երկիրը, հողը մեր մայրն է, և աշխարհում նրանից ավելի քաղցր բան չկա։ «Սիրեք նրան, ինչպես սիրում եք ձեր հորն ու մորը, որովհետև մեր հողը բոլորիս ծնողն է»։

1984 թ-ին պատանի Վարդանը Ստեփանյանը, ով հետագայում դառնալու էր հայտնի հրամանատար Դուշման Վարդան , որոշում է մեկնել Աֆղանստան, դեսանտային զորմաս ՝ կռվելու և ռազմական գործի մեջ թրծվելու: «Դարավոր թշնամի ունենք, սակայն զինվորական չունենք, ամաչում եմ ազգիս զավակների փոխարեն։ Գնում են, դառնում շինարար կամ հնոցապան››: Պատասխանում էր նա, երբ հարցնում էին, թե ինչու է մեկնում:

Աֆղանստանից վերադարձավ վիրավոր, բայց հմուտ զորավար դարձած, շուտով առիթը եղավ զինվորական գիտելիքներն օգտագործելու: Արցախյան շարժում, որի առաջին օրերից կռվին միացավ Վարդանը Աֆղանստանում ծառայած  այլ մարտիկների հետ:

Դուշմանը պայման ուներ, կռվում կանայք ու երեխաներ չեն սպանվելու, նրա մարտական ընկերները հաճախ են պատմում մի դեպքի մասին, երբ Լեսնոյ գյուղի ազատագրման ժամանակ Վարդանը  ողջ է թողնում ադրբեջանցի ընտանիքին, իսկ օրորոցում պարկած մանկահասակ երեխային քաղցրավենիք է տալիս: Երբ զինվորները դժգոհում են նրա բարությունից ,պատասխանում է, որ ինքը թույլ չի տա վնասել անոգնական մարդկանց, անգամ ադրբեջանցի:

-Ես դեռ զինվորական գործի մասին հորեղբորս գրքերը չեմ կարդում, մտածում եմ պիտի մեծանամ, որ լավ հասկանամ, նրա համազգեստից որոշ մասեր հագնում եմ, հորեղբայրս էլ է սիրել ազգագրական պարեր, ես էլ եմ սիրում, հպարտանում եմ, երբ ասում են, որ բնավորությամբ էլ նման ենք ,- պատմում է Վարդանի եղբոր որդին` Վարդանը:

Դուշմանը ղեկավարում է Արցախի տասնյակ գյուղերի ազատագրման կռիվները, Կրկժանի մարտերը, Շուշիի ազատագրուման գործում կարևոր դեր է խաղում նրա 40 հոգանոց խմբի հաղթանակը  քաղաքի արևելյան հատվածում:

Պատմում են, որ ազատագրումից հետո որոշ ժամանակ Դուշմանին ոչ ոք չի տեսել, հետո նրան գտել են Շուշիի գերեզմանոցում, որտեղ գինի է լցրել շիրիմների վրա ու ասել. «Մեր պապեր Շուշին ազատագրված է, հանգիստ քնեք» :

Վարդանը հաճախ է կրկնել , որ ինքը պատերազմին պետք է, իրեն գնդակ չի դիպչի, եթե զոհվի էլ , միայն դավադիր ականից:

Այդ դավադիր գնդակը նրան դիպավ 1992 թ. հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկերներ Արմեն Երիցյանի և Արա Ավագյանի հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում։

Եռաբլուրում,Դուշմանի գերեզմանի մոտ միշտ կտեսնես թարմ ծաղիկներ…

 

Լիլիթ Հայրապետյան

4-րդ կուրս

Կիսվել