«Ամեն մարդ իրեն գոհունակ ու լիարժեք է զգում, երբ պարզապես օգնում է դիմացինին։ Դրա կարիքը կա մեզանում», -ասում է « Ֆլորա» Բժշկական հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Արմեն Միրզոյանը։
«Ֆլորա» Բժշկական հասարակական կազմակերպությունը Հայաստանում այն քիչ հաստատություններից է, որը զբաղվում է հենց բժշկական օգնությամբ՝ դեղորայք, բժշկական սարքավորումներ և այլն։ Կազմակերպությունը գործում է արդեն 1 տարի, չնայած այս կարճ ժամանակահատվածին, Ամերիկաբնակ Ֆլորա Մաիլիանի, ում անունով էլ կոչվում է բարեգործական կազմակերպությունը և Արմեն Միրզոյանի համատեղ ջանքերով օգնություն է տրամադրվել մի շարք բուժհաստատությունների՝ դեղորայքով ու բժշկական սարքավորումներով, իսկ ծերանոցներին՝ հագուստներով։
«Մենք չենք սահմանափակվում միայն Երևան քաղաքով, բազմիցս դեղորայք ենք տրամադրել նաև համայնքային բուժ հաստատություններին։ Պետք է նշեմ, որ կազմակերպությունը հիմնադրման սկզբում բախվում էր ֆինանսական խնդիրների, բայց Ֆլորա Մաիլիանը մեծ ներդրում ունեցավ այս գործում, ինչի համար ես նրան շնորհակալ եմ։ Եվ հիմա կարելի է ասել, որ մենք ունենք ամուր կազմակերպություն, որը իր ուժերի ներածին չափով մարդասիրական գործ է կատարում», -ասում է Արմեն Միրզոյանը։
Նոյեմբերի 29-ն կազմակերպությունը տոնում է հիմնադրման 1տարին։
«Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը, համալրելով այս մարդասիրական գործը նոր մարդկանցով։ Համոզված ենք, որ արդեն մյուս տարի մենք կկրկնապատկենք մեր կողմից օգնություն ստացած հաստատությունների թիվը», -ասում է Արմեն Միրզոյանը։
Դեռ հնագույն շրջանից ծննունդ առած այս երևույթը տարբեր ժամանակներում դրսևորվել է տարբեր եղանակներով և կոչվել մեկենասություն, գթասրտություն, հովանավորություն, աջակցություն և, ի վերջո, բարեգործություն։ Ինչպես էլ այն կոչվի միևնույն է այս ամենի նպատակը մարդասիրությունն է։
Սյուզաննա Ավագյան
4-րդ կուրս