ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՊՈԼԻԷԹԻԼԵՆ

ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՊՈԼԻԷԹԻԼԵՆ

1960
No plastic bag, pollution problem, crossed out polyethylene packaging, prohibition sign, care about environment, vector illustration

Այս տարվա հուլիսի 1-ից օրենքով կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, փոխարենը տոպրակները կդառնան 100 դրամ, 2020 թվականի հունվարի 1-ից կսահմանվի հատուկ բնապահպանական հարկ, իսկ 2023 թվականից դրանց վաճառքը կարգելվի։ Պոլիէթիլենային տոպրակներին կփոխարինեն կտորե տոպրակները։ Շրջակա միջավայրի նախարարության այս նախագծին արձագանքեցին ոչ միայն բնապահպանները, այլև շարքային քաղաքացիները։ «Ես գիտեմ, որ պոլիէթիլենը աղբ է, և եթե այդ տոպրակներին փոխարինեն կտորե տոպրակները, ես միայն կողմ կլինեմ»,- նշեց քաղաքացի Վահրամ Եղոյանը։ Իսկ 76-ամյա Լաուրա տատիկը ժպտալով ասաց, որ պիտի սկսեն առաջվա պես կտորե տոպրակներ պատրաստել։

Բնապահպան Սամվել Գասպարյանը նշեց, որ պոլիէթիլենային տոպրակները պիտի ընդհանրապես արգելվեն, սակայն հարցն այսքանով էլ չի լուծվում։ Պիտի տեսակավորվի նաև ողջ աղբը։  «Եթե թուղթը, օրինակ, 1,5- ից- 5 ամիսների ընթացքում է քայքայվում, ապա պոլիէթիլենը՝ 300ից-400 տարիների ընթացքում»,-ասաց բնապահպանը։

ԵՊԲՀ  ուսանողուհի Սվետլանա Ղուկասյանը, ով պոլիէթիլենի հետ կապված լայնածավալ հետազոտություն է արել, մեզ հետ զրույցում ասաց, որ պոլիէթիլենն անգամ վնասակար է, երբ պարզապես շփվում է սննդի հետ։ «Պետք է հնարավորինս խուսափել սնունդը պոլիէթիլենային տոպրակներով պահելուց, բայց եթե դրանց օգտագործումն անխուսափելի է, գոնե պետք է ընտրել թափանցիկ տոպրակները, որոնք քիմիական գունային հավելումներ չեն պարունակում»։

Հավելենք, որ առաջին երկիրը, որը 2002թ. հարկ սահմանեց պոլիէթիլենային տոպրակների համար, Իռլանդիան էր։ Մեկ պոլիէթիլենային տոպրակ գնելու դեպքում հաճախորդը պետք է 15 եվրո վճարեր: Իռլանանդիայի օրինակին հետևեցին շատ ուրիշ երկրներ։ Գերմանիայում, օրինակ, տոպրակների օգտագործման համար վճարում են սպառողները, իսկ ԱՄՆ–ում պոլիէթիլենային յուրաքանչյուր տոպրակի օգտագործման դիմաց գանձվում է 2 ցենտ։

Անի Մարտիրոսյան

2-րդ կուրս

Կիսվել