Համացանցում գնալով ավելանում է
ֆանարտեր նկարողների թիվը: Լայն տարածում գտած ֆանարտերը ավելի հայտնի են
դարձնում հեղինակին և
տալիս շանսեր՝ կուռքերի կողմից ճանաչելի լինելու համար:
Ինստագրամում ավելի քան
77.000 հետևորդ ունեցող 19-ամյա չինացի ֆանարտիստ Լեմսայիմինգը (@lemsyeming) հայտնի է աշխարհահռչակ կորեական փոփ խմբերից մեկի՝ BTS-ի անդամների ֆանարտերով:
– Պատմիր մի
փոքր քո
մասին։
– Ծնվել
եմ Չինաստանում, 19 տարեկան եմ և ներկա պահին սովորում եմ Իտալիայում:
–Որքա՞ն ժամանակ է, ինչ նկարում ես։
– Նկարում եմ հինգ տարեկանից:
–Ինչու՞ որոշեցիր զբաղվել հենց արվեստով:
– Միշտ հիանում էի արվեստով, արվեստի պատմության գրքերով և ուզում էի պարզապես նմանվել նրանց:
–Ո՞րն է եղել քո առաջին ֆանարտը։
– Առաջին
ֆանարտը այդքան
էլ չեմ հիշում, հավանաբար՝ անիմե:
–Որքա՞ն ժամանակ է պահանջվում ֆանարտերի համար։
– Կախված է ֆանարտից, բայց մոտ 8 ժամ:
–Ի՞նչը կամ ո՞վ է քո ոգեշնչման աղբյուրը։
– BTS-ը,
կլասիցիզմը, ռոմանտիզմը, նեոկլասիկական
արվեստը, բարոկկո արվեստը:
–Ո՞վ է քո սիրելի արտիստը։
– Եթե նկատի ունեք մեր ժամանակների ստեղծագործող՝
Ռոբերտո Ֆերրի (իտալացի նկարիչ), եթե ոգեշնչող՝ Ուիլյամ Բուգուերոն
–Ի՞նչ կարծիքի ես այլ ֆանարտեր նկարողների մասին․
հավանու՞մ ես նրանց աշխատանքները։
– Իհարկե հավանում եմ:
–Երբևէ վաճառե՞լ ես ֆանարտերդ։
– Այո, վաճառել եմ մի քանիսը։
-Կարդու՞մ ես ինստագրամյան մեկնաբանությունները․ ո՞րն է եղել ամենաոգեշնչող մեկնաբանությունը։
– Իհարկե կարդում եմ մեկնաբանություններ և փորձում եմ բոլորին պատասխանել: Առավել ոգեշնչող մեկնաբանությունները եղել են նրանք, որ իմ արվեստը նրանց ներշնչել է շարունակել նկարչությունը:
-Ի՞նչ նպատակներ և երազանքներ ունես։
Ուզում եմ մեծ արտիստ դառնալ, որպեսզի ծնողներս հպարտանան ինձնով:
Գոհար Պետրոսյան
3-րդ կուրս