Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում էին Վաղարշապատի Մ․Խորենացու անվան դպրոցի մի խումբ աշակերտներ, որոնք հետաքրքրված էին մեդիագրագիտությամբ։
Աշակերտները նախ այցելեցին ֆակուլտետի ռադիոստուդիա և հեռուստաստուդիա։ Ֆակուլտետում շրջայցից հետո հանդիպեցին ֆակուլտետի դեկանի տեղակալ դոցենտ Ա․ Մենեմշյանի հետ, ով դաս վարեց աշակերտների համար։
Հաջորդ դասը՝ «Մեդիագրագիտություն և լրագրություն թեմայով», ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Միլենա Մկրտչյանն էր վարում։ Նա ներկայացրեց այն հմտությունները, որոնցով պետք է օժտված լինեն մեդիագրագետ մարդիկ կամ կայքերի օգտատերերը։ Անդրադարձ կատարվեց նաև լրագրողական էթիկային և մասնագիտական կրթություն ստանալու անհրաժեշտությանը։ Աշակերտները հղեցին իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերում էին համցանցին և տեխնոլոգիաներից անվտանգ օգտվելու կանոններին։
Որպես նվեր՝ դասընթացի ավարտից հետո աշակերտները հայ մամուլի պատմության վերաբերյալ գրքեր ստացան։
Զառա Մնացականյան
2-րդ կուրս