ՆՈՐ ՏԱՐՈՒՄ՝ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ

ՆՈՐ ՏԱՐՈՒՄ՝ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ

1060

Առաջատար տեխնոլոգիաների և ձեռնարկությունների միության 2017-2021 թվակաների ռազմավարությունը կընդհատվի, փոխարենը  ստեղծվելու է նոր ռազմավարություն: Այս մասին տեղեկացրեց ԱՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը  «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ընթացքում: Նոր՝  2020-2025  թվականի ռազմավարությունը քննարկվելու է առաջիկա  ՏՀՏ լիդերների հանդիպմանը: Նախորդ ռազմավարության ընդհատման պատճառը  պետության կողմից ռազմավարության որոշ հատվածների իրականացումն է: Մասնավորապես՝ ստեղծվել է բարձր տեխնոլոգիաների նախարարությունը, որին էլ միացել է ռազմարդյունաբերությունը: Կրթության ոլորտում տեղի են ունեցել  լայնածավալ փոփոխություններ,  դպրոցներում ստեղծվել են 585 լաբորատորիաներ. սա լինելու է շարունակական:

2020-2025 թվականի ռազմավարության մասին մանրամասնեց  Հայ-Ամերիկյան համալսարանի ներկայացուցիչ Սաթենիկ Խաչատրյանը: Խնդիրները, որոնք փորձում են լուծել նոր ռազմավարության շրջանակում,  դեռ ակտուալ են: Կա 2 ուղղություն՝ ստանդարտների մշակումը և գնումների համակարգը: Ստանդարտների մշակումն  իրենից ենթադրում է պետական հարթակների թվայնացում: Ստանդարտների մշակման խնդիրներից են պետական ստանդարտներ չունենալը, որի պատճառով ընդունվում է այլ երկրների ստանդարտները, ինչը  հաճախ չի համապատասպանում մեր պետական շահին:

Այլ երկրներից լուծումներ ստանալը կարող է նաև ազգային անվտանգության խնդիր հանդիսանալ, քանի որ տեղեկատվական վերահսկողության միջոցներ չեն կարող ունենալ: Ինչ վերաբերվում է գնումների համակարգին, ապա այստեղ նույնպես շատ բացեր կան, տեղական արտադրողների շահերը բավարար պաշտպանված չեն, ինչի պատճառով տեղական արտադրողներն  անհավասար պայմաններում են հայտնվում դրսի արտադրողների հետ:

Հիշեցնենք, որ ՏՀՏ լիդերների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 21-22 –ին:

Հակոբ Կելեշյան

3-րդ կուրս

Կիսվել