ԹԱՏՐՈՆԻ ՀԻՆ ՇԵՆՔԸ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՎԵԼ ՆՈՐ ՇԵՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼ

ԹԱՏՐՈՆԻ ՀԻՆ ՇԵՆՔԸ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՎԵԼ ՆՈՐ ՇԵՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼ

910

Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի հիմնադիր-պրոդյուսեր Ժիրայր Դադասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ թատրոններին հայտով դրամաշնորհների տրամադրման հարցին։ «Կողմ եմ այս գաղափարին, քանի որ այն շատերին նոր պրոեկտներ իրագործելու հնարավորություն կտա։ Սակայն, կարծում եմ, դրամաշնորհների հատկացումը պետք է կախված լինի թատրոնի անունից կամ վաստակից, հակառակ դեպքում մերժման հավանականությունը բոլորի համար նույնն է։ Պետական թատրոնները երեք անգամ ավելի քիչ են, քան կարող էին լինել. դրանք զուր չեն պետական կոչվում»։

Նրա խոսքով՝ պետական թատրոնները պետք է ոչ շատ լավ, ոչ շատ վատ, այլ որոշակի առանձնահատուկ վերաբերմունքի արժանանան։ Նա ասաց, որ Թատրոնի միջազգային օրը պատրաստվում էին թատրոնի շենքի բացումը նշել, սակայն անցած տարվա ֆորսմաժորից հետո շատ պլաններ փոխվեցին։ «Շենք կառուցելու փոխարեն որոշում է կայացվել մեզ նոր շենք տրամադրել»։ Ժիրայր Դադասյանը, ի պատասխան այն դիտարկմանը, թե նախարարությունների սահմանափակումներից ազատվելը և շահույթի տեսանկյունից թատրոնների մասնավորեցումը կարող է շահութաբեր լինել, փաստեց. «Աշխարհում չկան ոչ պետական թատրոններ, դրանք ինչ որ տեղից` գրանտներից, քաղաքապետարանից սնվում են։ Ես չգիտեմ թատրոն, որը կարող է ինքնաֆինանսավորմամբ ապրել»։

Սոնա Մելիքյան

4-րդ կուրս

Կիսվել