Միասնական տոմսային համակարգի ներմուծումը որպես բարելավվում

Միասնական տոմսային համակարգի ներմուծումը որպես բարելավվում

580

Մարտի 12-ին Երևանի ավագանին հաստատեց մայրաքաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձի նոր սակագները, որոնք կգործեն սեպտեմբերի 1-ից։ Այդ մասին  քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, մարտի 7-ին, իր ֆեյսբուքյան էջում էր հայտնել։ Ըստ նախագծի՝ նախատեսվում է անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ 30 օրվա համար վճարել 8800 դրամ, 90 օրվա համար՝ 23600 դրամ և 365 օրվա համար 88000 դրամ։

Արդեն երկար ժամանակահատված է՝ Երևանի քաղաքապետարանն իրականացնում է տրանսպորտային միջոցների բարելավվմանն ուղղված միջոցառումներ։ Դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Երևանյան հանրային տրանսպորտը սպասարկող շուրջ 660 շարժակազմում արդեն տեղադրվել են միասնական տոմսային համակարգի հատուկ սարքեր, փոփոխվել են բազմաթիվ երթուղրներ, շահագործումից հանվել են գազելները, այժմ մեծամասամբ «Ժոնգ տոնգ» և «ՄԱՆ» ավտոբուսներն են սպասարկում երթուղիները, անգամ ավտոբուսների որոշ վարորդներ այս ընթացքում հատուկ վերապատրաստում են անցել Գերմանիայում:

Հիշեցնենք նաև, որ փետրվար ամսին առաջին  նախագծի ժամանկ առաջարկվող մեկ ամսվա փաթեթը, եթե գումարը վճարվում է Telcell wallet-ով, կարժենար 10. 800 դրամ, եռամսյա փաթեթը՝ 24 հազար դրամ, իսկ մեկ տարվա փաթեթի արժեքը՝ 106 հազար դրամ, և այս ամենը սահմանափակ օգտագործման հնարավորությամբ:

Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից: Բացի այդ, ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:

Անթառամ Բարսեղյան

4-րդ կուրս

Կիսվել