ԵՊՀ գրադարանը. ֆոտոռեպորտաժ

ԵՊՀ գրադարանը. ֆոտոռեպորտաժ

689

Հայաստանի թվով 3 -րդ ամենամեծ գրադարանը Մայր բուհինն է։

Ուսանողները գրադրաանից կարող են օգտվել իրենց ֆակուլտետի կողմից տրամադրված միասնական տոմսով։ Այս տոմսով ուսանողները հնարավորություն ունեն վերցնել գրքեր և պարբերականներ, ինչպես նաև պատվիրել առցանց նյութեր և հոդվածներ, կարդալ թվային գրքեր և այլն։

ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների գրադարանն ստեղծվել է 1920 թվականի փետրվարի 28-ին, նախկին ուսուցչական սեմինարիայի գրադարանի հիման վրա։ Գրադարանի ֆոնդերը համալրվել են Գևորգյան ճեմարանի, Երևանի թեմական դպրոցի ու արական գիմնազիայի, Մոսկվայի Լազարյան ճեմարանի, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի և այլ հիմնարկությունների, ինչպես նաև այլ անձանց հավաքածուներով։

ԵՊՀ գրադարանի ամեն հարկում կան բաժիններ և ընթերցասրահներ՝ նախատեսված բոլոր ֆակուլտետների համար։ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի  ընթերցասրահները բաց են լինում  երկուշաբթիից  ուրբաթ՝ ժամը 09:00-21:00 (Համալսարանը այսպիսի տեղեկություններ հայտնում է ուսանողներին համալսարանական էլեկտրոնային փոստերի միջոցով):

Գրադարանում ուսանողների համար կան բազմաթիվ գրքեր՝ թե՛ գեղարվեստական գրականությունից և թե՛ մասնագիտականից։

Առանձնացրել ենք գրքեր տարբեր բաժիններից․

Սոցիոլոգիա՝

Մանկավարժություն՝

Լրագրություն՝

Հայոց լեզու՝

Ֆիզիկա, կենսաբանություն՝

Հայոց պատմություն՝

Տարբեր լեզուներով՝

Գրականություն՝

Ինչպես արդեն նշեցինք՝ բոլոր հարկերում կան «մասնագիտացված» ընթերցասրահներ։ Մամուլի և ամսագրերի բաժնում տիկին Արմինեն պատմեց․ «Առաջ դասախոսները ուսանողներին հաճախ էին բերում ընթերցասրահ և այդտեղ անցկացնում դասը․ ամսագրեր էին կարդում, վերլուծում, քանի որ համալսարանը ստանում էր թերթերի իր օրինակները»։ Նա նաև նշեց, որ բոլոր թերթերը արխիվացնում են, բայց հիմնական մասը արխիվ չեն ուղարկում, քանի որ դրանք ուսանողներին պետք կգան։

Ներկայացնում ենք մյուս ընթերցասրահները՝

Մեր իրականացրած հարցման արդյունքում պարզ դարձավ, որ սեռով պայմանավորված աղջիկ ուսանողների այցելությունները գրադարան գերակշռում են, սակայն տղաների այցելությունները չեն զիջում:

«Շաբաթը 2-3 անգամ պարտադիր հաճախում եմ գրադարան, եթե ժամանակս ներում է, ավելի շատ եմ գալիս,- նշեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Ալբերտը:

Անահիտ Նահապետյան

Լիլիթ Հովհաննիսյան

4-րդ կուրս

Կիսվել