ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀՅՈՒՐՆ Է ԱՆՎԱՆԻ ԲԺԻՇԿԸ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀՅՈՒՐՆ Է ԱՆՎԱՆԻ ԲԺԻՇԿԸ

1244

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը հյուրընկալել էր Ռուսաստանից ժամանած անվանի բժիշկ Ռուբեն Ազիզյանին: Նա Մոսկվայի Բլոխինի անվան ուռուցքաբանության կենտրոնի գլխի և պարանոցի վիրաբուժության բաժանմունքի պրոֆեսոր է: Հայաստանում նա պատրաստվում է կիսվել իր պրոֆեսիանալ փորձով, ինչպես նաև Միքայելյան համալսարանական հիվանդանոցում կատարելու է վահանագեղձի ախտահարումների մի շարք վիրահատություններ:

  Հանդիպմանը ներկա էին և° երկար տարիների փորձ ունեցող, և° երիտասարսդ բժիշկներ, ովքեր եկել էին  փորձի փոխանակման ու բժշկական նոր մեթոդների ծանոթանալու համար: Ռուբեն Ազիզյանը, ողջունելով ոլորտի մասնագետներին, շնորհակալություն հայտնեց քննարկմանը մասնակցելու համար՝ ներկայացնելով իր կողմից կատարված բարդ վիրահատությունների դեպքեր: Նրա խոսքով՝ իրենց կլինիկայում մշակվում են քաղցկեղի բուժման նոր մեթոդներ, որոնք դեռևս տարածված չեն Ռուսաստանում: Ըստ բժիշկ-վիրաբույժի, բացի մասնագիտական հմտություններից շատ կարևոր է հիվանդին ցուցաբերել հոգեբանական լուրջ աջակցություն.     

   «Չես կարող կանգնել ու մարդուն ասել, որ քաղցկեղ ունի, պետք են հոգեբանական աշխատանքներ կատարել»: Այնուհետև պրոֆեսոր Ազիզյանը հանգամանալից ներկայացրեց իրենց կլինիկայի ունեցած արդյունքներն ու հաջողությունները: Հանդիպման ավարտին տեղի ունեցավ քննարկում, նաև հարց-պատասխան:

Լիլիթ Բոխյան

4-րդ կուրս

Կիսվել