«Անունը Մոնթե է, Մոնթե էլ պիտի մեծանա»

«Անունը Մոնթե է, Մոնթե էլ պիտի մեծանա»

529

Շեն գյուղից Ստեփանակերտ, Ստեփանակերտից Երևան, այսպես է հիշում Տիկին Լիդան վերջին 3 տարիները։ 2020 թ․-ի աշնանը Հովսեփյանների ընտանիքը Շեն գյուղից տեղահանվեց Ստեփանակերտ, հետո Երևան։

-Դժվարությամբ, բայց կարողացանք հաղթահարել այդ բարդ շրջանը։ Սակայն մեզ համար մեծ հարված էր երկրորդ անգամ տեղահանվելը և նորից նոր կյանք սկսելը։

Տիկին  Լիդան ասում է, որ նկարագրելու չէ այն ամենը, ինչի միջով անցել են։

Պատմում էր մեծ դժվարությամբ և անընդհատ մաքրում աչքերը՝ փորձելով թաքցնել արցունքները։

Մեծ ոգևորությամբ, բայց արցունքներն աչքերին  իր այգու և նոր վերանորոգված տունն է նկարագրում։

-Նոր էինք վերանորոգումը վերջացրել, անգամ չհասցրեցինք օգտվել այդ ամենից։ Թշնամին չթողեց որ վայելենք  նույնիսկ մեր սեփական այգու միրգն ու բանջարեղենը։

Տիկին Լիդան մեծ հույսեր է կապում 2-ամյա թոռան՝  Մոնթեյի հետ։ Ասում է՝  իզուր չէ, որ անունը Մոնթե է, Մոնթե էլ պիտի մեծանա։

Հովսեփյանների ընտանիքը հույսը չի կորցնում, շարունակում են ապրել։

-Դժվար, բայց պայքարելով ապրում ենք և պիտի ապրենք։

Արցախից շատ բան չեն կարողացել բերել, մի քանի հագուստ և իրենց տան թալիսմանը՝ «Տատի ու Պապի» արձանիկը:

Փոքրիկ Մոնթեն ևս պայքարում է՝ առաջին քայլերն անելով։

Միլենա Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել