ԿՈՐՈՆՈՎԻՐՈՒՍԸ՝ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ, ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ և ՄՐՑԵԼՈՒ ԽՈՉԸՆԴՈՏ

ԿՈՐՈՆՈՎԻՐՈՒՍԸ՝ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ, ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ և ՄՐՑԵԼՈՒ ԽՈՉԸՆԴՈՏ

1016

Կորոնավիրուսի համաճարկն այժմյան արծարծվող ամենագլխավոր թեման է, ողջ մամուլը ողոված է համաճարակի լուրերով, օրական համաճարակը խլում է մեծ թվով մարդկային կյանքեր: Մարդկային կյանքեր խլելուց բացի` համաճարակը շատերին զրկեց արտասահմանում ուսում ստանալու հնարավորությունից, շատերը չեղարկեցին երկար սպասված գործուղումները, իսկ շատ սպորտսմեններ այդպես էլ չկարողացան իրենց ամիսների տքնաջան աշխատանքը մրցույթներում ներկայացնել:

Կորոնավիրուսի համաճարակը ստիպեց ոմանց թողնել իրենց ուսումը և ետ վերադառնալ հայրենիք: Անի Գրիգորյանը, ով ծրագրի էր մասնակցել, հաղթել և շահել Չինաստանի Շանհայ քաղաքում մեկ տարի անվճար սովորելու հնարավորություն, չէր էլ կարող պատկերացնել, որ չինական նոր տարին մեկ այլ քաղաքում նշելը կստիպեր նրան իրերը թողնել Չինաստանում և առաջին իսկ չվերթով վերադառնալ Հայաստան:

Անին որոշել էր չինական նոր տարվա արձակուրդը վայելել Հոնկոնգ քաղաքում. այդ ժամանակ կորոնավիրուսի համաճարակը նոր էր սկսվել, և նա չէր էլ կարող պատկերացնել, որ այն՝ այդքան մեծ թափով կարող է տարածվել:

«Մտքովս անգամ չէր անցնում, որ ամեն բան միանգամից կփակվի և ես չեմ կարողանա ետ վերադառնալ Շանհայ: Համալսարասանիս տնօրենը զանգահարեց` ասելով, որ ավելի լավ է վերադառնամ Հայաստան: Մտածեցի՝ կգնամ Մակաո, Մալազիա, Սինգապուր հետո Բալի, կճանապարհորդեմ այդ երկրներով, հետո կորոշեմ ինչ անել: Սակայն արդեն խուճապը տարածվել էր, թռիչքները կրճատվել էին. մարդիկ օրերով սպասում էին օդանավակայաններում: Մայրս էլ զանգահարեց և ասաց, որ առաջին չվերթով վերադառնամ Հայաստան»:

Անին նշեց, որ ամենևին էլ չէր ցանկանում հետ վերադառնալ Հայաստան, չէր ցանկանում ուսումը կիսատ թողնել` հատկապես, որ ողջ իրերը մնացել էին Շանհայ քաղաքում: «Գնացի նավով Մակաո քաղաք, որտեղ չունեի անգամ ինտերնետ, գտա մոտակա starbucks-ը, որտեղ էլ մի քանի ժամ անցկացրի և այդ ընթացքում պատվիրեցի Հայաստան մեկնելու տոմսս, այդ ժամանակ չեղարկվեց նաև Մալզիա գնալուս տոմսը: Հոնկոնգ էի գնացել հինգ օրով` վերցենելով անհարժեշտ հագուստ, և քանի որ Հայաստան գալս հապճեպ ստացվեց, բոլոր իրերս մնացին Շանհայում` համակարգիչս, հագուստս, ջութակս, և այդ հինգ օրվա բացակայելս վերածվեց  հինգ ամսվա»:

Ցավոք, Անին չի կարող այլևս շարունակել իր ուսումը, քանի որ ծրագիրը, որով գնացել էր Չինաստան, մեկ տարի ժամկետով էր, և չնայած նրան, որ ողջ աշխարհն անցել է օնլայն ռեժիմի, սակայն Անիի համակարգիչը և ողջ իրերը Շանհայում մնալը նրան զրկեցին կես տարվա ուսումը օնլայն հարթակում անցկացնելու և ուսումն  ավարտելու հնարավորությունից, քանի որ ողջ կրթական ծրագիրը համակարգչի մեջ էր, գրքերը և նյութերը ևս թողել էր այնտեղ. «Ես զրկվեցի ուսումիցս, իրերիցս, չեղարկվեցին տոմսերս` որոնք գնել էի ճանապարհորդելու համար: Ցավոք, չեմ կարող նույն ծրագրով ուսումս շարունակել, քանի որ ծրագիրը մեկ տարով էր: Մեկ այլ ծրագրով եմ դիմել, բայց չեմ կարծում, որ կհաջողեմ, քանի որ այժմ Չինաստանը խստագույն ռեժիմ է սահմանել օտարերկրացիների հանդեպ, որովհետև, երբ այս վիրուսը նոր էր տարածվել, չինացիների հանդեպ վատ էին վարվում, անգամ ծեծի էին ենթարկում տարբեր երկրներում, և կարծում եմ` դա է պատճառը, որ հիմա իրենք են ռասիստական խտրականություն սահմանել` խանութների ցուցափեղկերին և այլ վայրերում փակցնելով, որ օտարերկրացիների մուտքը արգելվում է, հատկապես` սևամորթների»:

Անի Դավթյանին ևս համաճարակը ստիպեց բախվել արտերկրում ուսումը կիսատ թողնելու և Հայաստան վերադառնալու խնդրին: Նա սովորում էր Ամստերդամում, սակայն շուտով վերադարձավ Հայաստան, քանի որ այդ ժամանակ դեռևս Հայաստանում շատ չէր տարածվել հիվանդությունը, իսկ Ամստերդամում 6000 հիվանդ կար. նա նաև պիտի մեկներ Միլան`երիտասարդ դիվանագետների կոնֆերանսին մասնակցնելու համար, որի համար նա շատ էր պայքարել.

«Եկա Հայասատան, քանի որ այդ ժամանակ շատ չէր այստեղ հիվանդների թիվը, իսկ Հոլանդիայում արդեն 6000 հիվանդ կար, երկիրն էլ այդքան մեծ չէ, այդ թիվը բավականին շատ է: Իմ տունն էնպես էր, որ ամեն օր նավով գնում էի քաղաքի կենտրոն ու ետ գալիս, և ստացվում էր, որ շատ մարդկանց հետ էի շփվում այդ ընթացքում: Էնտեղ չկար խիստ կարանտին ասվածը, բոլորն ապրում էին իրենց բնականոն կյանքով, և շատ քչերն էին պահպանում կարանտիանյին ռեժիմը»:

Անին Հայաստան է վերադարձել մարտի 16-ի առավոտյան՝ Աթենքի չվերթով, իր հետ կային նաև իտալացիներ, և նա նշեց, որ ճանապարհին վարակվելու հավանականությունը մեծ էր. «Սովոր էի դիմակ, ձեռնոց կրելուն, սանիտարահիգիենիկ նորմերը պահպանելուն, քանի որ մինչ այդ սովորել եմ Թաիլանդի թագավորությունում, և քանի որ Ասիան հայտնի է իր վիրուսներով և հիվանդություններով, այդ իսկ պատճառով ես սովոր էի այդ ամենին: Հենց այդ նույն ընթացքում Միլանում երիտասարդ դիվանագետների կոնֆերանսի պիտի մասնակցեի, որի համար շատ երկար էի պայքարել, ու ստացվեց էնպես, որ Միլան էլ չկարողացա գնալ. բոլորն արդեն խուճապի մեջ էին: Հայաստան հասնելուն պես` անցանք ստուգում, սակայն սանիտարահիգիենիկ նորմերը բարձր չէին, քանի որ բոլորը սովորական եռաշերտ դիմակներով էին»,- նշեց Անին։

Հայրենիք վերադառնալու առաջին օրվանից Անին ինքնամեկուսացվել է իրենց տանը, և նրա հանդեպ շատ հետևողական վերաբերմունք են ցուցաբերել. «Ժամանմանս պահից արժանացել եմ իմ համայնքի ոստիկանության հատուկ ուշադրությանը, ամեն օր ստացել եմ զանգեր, այցելություններ, անցել եմ ստուգումներ: Օրական երեք-չորս անգամ զանգահարում էին մեր տուն (քանի որ չունեի հայկական հեռախոսահամար) բարի լույս, բարի գիշեր մաղթում, պոլիկլինիկայից էլ եմ այց ունեցել մեր տուն, զանգ եմ ստացել պարետետան և առողջապահության նախարարության կողմից, 21 օր հետևել են կարանտինի ընթացքին: Մինչ օրս չունեմ ոչ մի սիմպտոմ»:

Համաճարակը շատերին ստիպեց կիսատ թողնել արտերկրում ուսում ստանալու հնարավորությունը, իսկ մեր մյուս հերոսին զրկեց արտերկրում դասավանդելու հնարավորությունից: Նա նախընտրեց մնալ անանուն, հոգեբանության դասախոս է, ով տարին երկու անգամ Լեհաստանում դասընթաց կարդալու հրավեր է ստանում. «Չեղարկվեց գործուղումս, պիտի դասախոսություն կարդայի Լեհաստանում: Քանի որ ֆորս մաժոր էր գործուղումս, նախապես վճարվել էր: Սակայն պիտի մեկնեի նաև Պորտուգալիա` կոնֆերանսի, որն էլ չեղարկվեց. հատուկ հրավիրել էին, որն էլ մասնագիտական առումով շատ արդյունավետ կլիներ: Ֆինանսապես չեմ տուժել, սակայն մասնագիտական առումով՝ անիմաստ ժամանակ կորցրի»:

Սպորտսմենները ևս անմասն չմնացին համաճարակի զրկանքներից։ Արամ Ալոյանը, ով  լողորդ է, պատրաստվում էր հերթական մրցումներին, որոնք կայանալու էին մայիս ամսին Վրաստանում. «Դեկտեմբեր ամսվա մրցումներին երկու առաջին տեղ էի գրավել և մեծ ոգևորությամբ սպասում էի մայիսին կայանալիք մրցումներին: Քանի որ մարտ ամսից չեմ հաճախում լողի, կիսատ մնացին պարապմունքներս, որը ֆիզիկական առումով էլ շատ վատ անդրադարձավ, նաև զրկվեցի հերթական մրցումներին մասնակցելուց»:

Հայաստանի կանանց սպորտային մարմնամարզության հավաքականի ավագ մարզիչ Լիզա Չաթրջյանը նշեց, որ Հրանտ Շահինյանի մարզադպրոցում ամեն տարի կայանալիք մրցումները ևս չեղարկվեցին: Մրցումները տիկին Չաթրջյանի ամուսնու` Ռուդիկ Միքայելյանի անունն են կրում, որոնք այս տարի, ցավոք, չկայացան:                                      

Մերի Ալոյան

2-րդ կուրս

Կիսվել