Ադրբեջանական վանդալիզմ՝ Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցում

Ադրբեջանական վանդալիզմ՝ Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցում

624

Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը ադրբեջանամետ և թրքամետ խուլիգանները հարձակվել են Սան Ֆրանցիսկոյի Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական Ազգային վարժարանի վրա և դրան կից գտնվող Հայ կենդրոնի վրա՝ հայհոյանքներ գրելով և Ադրբեջանի դրոշը նկարելով պատերի վրա:
Twitter-ում Հայ դատի հանձնախմբի արևմտյան խորհրդի անդամ Ալեքս Գալիցկին ահազանգել է՝ հրապարակելով նաև լուսանկար։
«Վանդալները հարձակվել են Սան Ֆրանցիսկոյի KZV հայկական դպրոցի վրա։ Սա հայերի վրա Ադրբեջանի ռասիստական կառավարության կողմից հրահրվող հարձակումների շարքից է»,–գրել է Գալիցկինը։
Նշվում է, որ տեղի ոստիկանությունն արդեն տեղեկացվել է դեպքի մասին, կատարվում է հետաքննություն:

Կիսվել