Ստուգումների պլանի համաձայն՝ զինված ուժերի մի մասը բերվել է մարտական պատրաստականության բարձր...

Ստուգումների պլանի համաձայն՝ զինված ուժերի մի մասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. Շուշան Ստեփանյան

508

ՀՀ ՊՆ մամուլի խոանակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.

«ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ նպատակ ունենալով ստուգելու զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտելու հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնելու ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ»,-գրել է ՊՆ մամուլի խոանակ:

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3098075943561878
Կիսվել