ԱՀ տարածք մուտք գործելիս պետք է ներկայացնել 3 օրից ոչ ավելի վաղեմության...

ԱՀ տարածք մուտք գործելիս պետք է ներկայացնել 3 օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ թեստի պատասխան. ԱՀ պարետատուն

487

րցախի Հանրապետության պարետատունը նպատակ ունենալով դյուրացնել քաղաքացիների կողմից դիմումների հասցեագրման և դրանց քննման ընթացակարգը՝ մշակել է հատուկ դիմումաձև:
 «Դիմումը պետք է լինի հասցեագրված պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանին, ստորագրած դիմումատուի կողմից՝ նշելով անուն-ազգանուն և ամսաթիվ:
Առցանց դիմում ուղարկելու համար կարող եք ներբեռնել սույն դիմումաձևը, լուսածրել (scan) կամ/լուսանկարել և ուղարկել paretatun@gov.nkr.am էլ. հասցեին:
Դիմումները կարող եք թողնել նաև տարածքային կառավարման և զարգացման նախարարարության շենքի (հասցե՝ Թումանյան 50) առաջին հարկի անցակետում:
Ելքի դիմումաձև
Մուտքի դիմումաձև

Ի լրումն՝ համաձայն ԱՀ Պարետի N1 որոշման պահանջների, ԱՀ տարածք մուտք գործելիս՝ անցակետում քաղաքացիները (բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների) պարտադիր ներկայացնում են իրենց վերաբերյալ 3 օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ թեստի պատասխանը»,- հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը:

Կիսվել